Սոչիի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել վառելիքի պակասի պատճառով խուսափել անձնական մեքենաներով ուղևորություններից Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին Եգիպտոսում աշխատողներ տեղափոխող ավտոմեքենաների բախման հետևանքով 18 մարդ է զոհվել Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ) Զապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը «Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ) Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի Թռիչքի ժամանակ. օգոստոսի 20-ից սկսած այս մարդիկ կսկսեն հարստանալ. Ոսկե Հրեշտակը ցույց կտա փողի ճանապարհը Ալիևը մեկնել է Նախիջևան Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել «Միան գնում ա դպրոց». Հրաչ Մուրադյանի ջերմ հրապարակումը (տեսանյութ) 

ՀՀ տնտեսության մեջ բացասական որևէ գործընթաց տեղի չի ունենում․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ այսօր Հայաստանի տնտեսության մեջ ոչ մի բացասական գործընթաց տեղի չի ունենում:  ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նման պնդում արեց Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը: «Այսօր Հայաստանի տնտեսության մեջ հստակ տեղի են ունենում առողջացման գործընթացներ, հստակ տեղի են ունենում տնտեսական տրանսֆորմացիայի գործընթաց: Մենք սկսել ենք ագրարային երկրից տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհը, բայց այն, ինչ տեղի է ունենում, նախանշաններ են: Մենք չենք կարող ամեն ինչ թողնել իներցիայի հույսին, և պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք ու կոնկրետ գործիքներ կիրառենք»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա շեշտեց, որ առաջին գործիքը, որը կիրառելու են, ներդրումների խրախուսումն է, ինչի համար առանցքային նշանակություն ունի պայքարը կոռուպցիայի դեմ, մենաշնորհային կարգավիճակների վերացումը, քաղաքական կայունությունը, երկրի նկատմամբ վստահության բարձրացումը և երկրի դրական իմիջը. «Այս բոլոր ուղղություններով մենք հստակ քայլերով գնում ենք առաջ: Շատ կարևոր է ներդրումների և սեփականության անձեռնմխելիությունը: Ես շատ հստակ ասացի և կրկնում եմ մեր քաղաքական կամքը Հայաստանում չիրականացնելու և թույլ չտալու սեփականության վերաբաշխում, որովհետև սեփականության վերաբաշխումը իր հետ միշտ բերում է բացասական գործընթացներ: Չի կարելի ներդրումներ ակնկալել մի միջավայրում, որտեղ կառավարությունը կարող է գնալ և խլել ինչ-որ մեկից ինչ-որ ունեցվածք և որոշել, որ այդ ունեցվածքը պետք է անցնի որևէ այլ մեկին: Մենք պետք է բացառենք որևէ իրավիճակ, երբ որևէ ներդրողի գլխին կհայտնվեն ինչ-որ տանիքներ, փայ մտնողներ, պայմաններ դնողներ: Ես նորից եմ ասում՝ այս հարցում ակնկալում եմ բոլոր տնտեսավարողների և քաղաքացիների աջակցությունը»,- մանրամասնեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ կառավարության հաջորդ պարտավորությունը բարձր կարգի ենթակառուցվածքների ապահովումն է: Նա շեշտեց, որ այսօր ՀՀ-ում ավտոճանապարհները գտնվում են սարսափելի վատ վիճակում: «Այո,  կառավարությունը գիտակցում է, որ դա իր կոնկրետ պարտավորությունն է՝ ապահովել ճանապարհների բարձր որակ, և մենք, այո, ստանձնում ենք այդ պարտավորությունը: Ուզում եմ ասել, որ մենք այս տարի, ընդհանուր առմամբ, շատ ավելի մեծ աշխատանք ենք կատարել ճանապարհների վերականգման առումով, քան նախատեսված էր 2018թ. բյուջեով: Մենք երկնիշ ցուցանիշներով գերակատարել ենք նախատեսված պլանը»,- նշեց նա:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի արդյունավետ և օբյեկտիվ սակագին ունենալու և հասանելիության անհրաժեշտությանը: Նրա գնահատմամբ՝ շատ կարևոր է, որ տնտեսվարող սուբյեկտները բարդություններ չունենան էլեկտրաէներգիայի և գազի բաժանորդ դառնալու ճանապարհին: «Որքան էլ զարմանալի է, դա մինչև Հայաստանում լուրջ խնդիր է, և այդ խնդիրը շատ արագ հարկավոր է լուծել»,- ասաց նա:

Նիկոլ  Փաշինյանը կարևոր է համարում նաև ջրային ռեֆորմը Հայաստանի Հանրապետությունում:  Նա շեշտեց, որ կապիտալ ամենամեծ ներդրումներից մեկը պետք է լինի ջրամբարների վերաբերյալ, ջրի կուտակման վերաբերյալ, ջրային ոռոգման ցանցի վերականգման վերաբերյալ: «Տեսեք, մենք երկար տարիներ շարունակ ուղղակի լուրջ դեմքով արձանագրում ենք, որ մեր ջրային համակարգում ընդհուպ մինչև 80 տոկոս կորուստ կա: Պատկերացնո՞ւմ եք, մեր որևէ ջրամբարից դուրս եկող ամեն 100 լիտր ջրից 80 լիտրը կորում է: Ու մենք չգիտենք, թե որտեղ է կորում՝ անուն դնելով , որ համակարգը մաշված է և այլն: Բայց մենք գիտենք, որ ունենք լուրջ խնդիրներ: Մենք ունենք խնդիր, որ մեր երկրում բնական ճանապարհով ձևավորվում է մեր ներքին պահանջարկը կրկնակի, եռակի անգամ գերազանցող ջրային պաշարներ, բայց մենք ի վիճակի չենք լինում այդ ջրային պաշարները կուտակել, որովհետև չունենք համապատասխան ջրամբարներ բավարար քանակի: Եվ մենք ամեն տարի, ամեն անգամ գնում Սևանին ենք դիմում, ինչը շատ լուրջ տնտեսական, քաղաքական և բարոյական խնդիր է մեզ համար: Հիշում եք, որ օրենք ընդունվեց Սևան լճից ջրի բացթողումների վերաբերյալ: Խոսքը 40 միլիոն խորանարդ մետր հավելյալ ծավալի մասին է: Մենք այդ օրենքով նախատեսված ամբողջ ծավալը չենք օգտագործել, և բավականին մեծ խնայողություններ կարողացել ենք անել, ինչպես խոստացել ենք»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սոչիի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել վառելիքի պակասի պատճառով խուսափել անձնական մեքենաներով ուղևորություններից Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին Եգիպտոսում աշխատողներ տեղափոխող ավտոմեքենաների բախման հետևանքով 18 մարդ է զոհվել Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ) Միջերկրական ծովում նավերի կուտակում է գոյացելԶապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել Սեուտա մտած մոտ տասը հազար ներգաղթյալներ մնում են քաղաքումՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը «Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ) Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի Թռիչքի ժամանակ. օգոստոսի 20-ից սկսած այս մարդիկ կսկսեն հարստանալ. Ոսկե Հրեշտակը ցույց կտա փողի ճանապարհը Ալիևը մեկնել է Նախիջևան SNN. Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարների հետ բանակցություններ վարելու համարԱլիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել «Միան գնում ա դպրոց». Հրաչ Մուրադյանի ջերմ հրապարակումը (տեսանյութ)Սերբիան մտադիր է Շենգենյան գոտուն անդամակցելուն պատրաստ լինել մինչև 2027 թվականի վերջըՆիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը On սպորտային ապրանքանիշի բաժնետոմսերը կտրուկ անկել են վաճառքների թուլացման ֆոնինԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրը ԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Քրդական կուսակցությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում իր շտաբի վրա իրանական հրթիռի հարվածի մասին Թուրքիան առաջարկել է հացահատիկի նոր գործարք կնքելՈւկրաինայում անհանգստացած են ռուսական «Starlink-ի անալոգով»Ռուսաստանը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք G20-ի հանդիպումներինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 11-ինՓողոցում հայտնված նորածինը. Լեոնել Մեսսիին սպառնացել են սպանել (տեսանյութ) Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը մոտենում է «ճակատագրական ավարտին» Wildberries-ի պահեստներին հարվածները կարող են Կրեմլին բարդ ընտրության առաջ կանգնեցնել․ ReutersԿոնգոյում Էբոլայից մահերի թիվը գերազանցել է 2 հազարը Երևանում տղամարդուն ծեծել են, 17 մլն դրամ պահանջել ու նրա Mercedes-ը քարշակով տարելԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան McDonald's-ի և մյուս արագ սննդի ցանցերի զեղչերն այլևս չեն գրավում հաճախորդներինՀորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել էՈւկրաինական ուժերը հրթիռային հարված են հասցրել ԲելգորոդինԿարմիր ծովում և Օմանի ծոցում նավերի վրա հարձակումներ են եղել․ երեք մարդ զոհվել էՎիկտորյա Բոնյան ցույց է տվել իր աճեցրած թեյի սունկըՊակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան Ռուսաստանում դոլարի պաշտոնական փոխարժեքը նվազել էԿայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է արելՆովոսիբիրսկի օդանավակայանում նկատել են Պուտինի ինքնաթիռըԲժիշկը նշել է՝ երբ է ուտելուց հետո ստամոքսի ծանրությունը նորմալԿոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 224-ի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը«Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացել ծառայողական ատրճանակով«Եթե Կաթողիկոս չեք ճանաչում, ինչպե՞ս եք դատում Կաթողիկոսին»․ ՂամբարյանՀավաքվեք ամբողջ ֆրակցիայով, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք ազատել աշխատանքից ՔԿ ղեկավարինԹրամփը պաշտպանել է Ինֆանտինոյին․ «Նրան պաշտոնից հեռացնելը սարսափելի սխալ կլինի»Բժիշկը նշել է՝ ովքեր պետք է խուսափեն չրերից
Ամենադիտված