Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը ՀՔԾ-ում հարցաքննվել են վկաների կարգավիճակով. ՀՔԾ պետ
Քաղաքական
ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել են վկաների կարգավիճակով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի քննության ընթացքում որոշակի փաստական տվյալներ են ի հայտ եկել այդ անձանց ներգրավման մասին, այդ հիմքով քրեական գործը փոխանցվել է ՀՔԾ: Նրանք կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեն, հարցաքննվել են վկաների կարգավիճակով, այս պահին հստակ չեմ հիշում՝ գործը ետ ուղարկվե՞լ է ՔԿ, թե ոչ»,- ասաց նա։
Սասուն Խաչատրյանը նշեց, որ ՀՔԾ-ի վարույթում քննվում է 153 քրեական գործ, որոնք բոլորն էլ բազմադրվագ են և իրենցից որոշակի բարդություն են ներկայացնում: «Դրանով պայմանավորված հնարավոր է որոշ հանգամանքներ չհիշեմ»,- նկատեց ՀՔԾ պետ Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)