Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին Եգիպտոսում աշխատողներ տեղափոխող ավտոմեքենաների բախման հետևանքով 18 մարդ է զոհվել Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ) Զապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը «Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ) Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի Թռիչքի ժամանակ. օգոստոսի 20-ից սկսած այս մարդիկ կսկսեն հարստանալ. Ոսկե Հրեշտակը ցույց կտա փողի ճանապարհը Ալիևը մեկնել է Նախիջևան Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել «Միան գնում ա դպրոց». Հրաչ Մուրադյանի ջերմ հրապարակումը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է կեղծ հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի կեղծ պաշտոնավարումը

Քաղաքական

Ժամանակակից թվային հասարակությունում Հայաստանի Հանրապետության հետխորհրդային ավտորիտար քաղաքական համակարգի շահառուները կարիք ունեին այդ համակարգի նորացման` արդիականացման և կառավարման վերնախավի երիտասարդացման:

 Քառորդդարյա ավտորիտարիզմը ներկայացնող գլխավոր պաշտոնյաներից և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը առանձին և/կամ միասնաբար սպասարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախության և արդի Հայկական պետականության շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները (անգործությունը)` պաշտոնավարումից հետո կարիք ունեին թե՛ իրենց և թե՛ իրենց ապօրինի ձեռք բերած ունեցվածքի անձեռնմխելիության և անվտանգության երաշխիքների ապահովագրման ներդրման (նրանցից յուրաքանչյուրն իր պաշտոնավարումից հետո փորձել է ապահովել իր անվտանգությունը):

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները գնահատում է վերը նշված համատեքստից ելնելով և արձանագրում հետևյալը:

 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շուրջ վեց ամիսները և նրա հրաժարականը գնահատում է որպես Հայաստանի Հանրապետությունում առկա քառորդդարյա ավտորիտարիզմի կյանքի երկարաձգում` իր բոլոր բացասական և ազգային անվտանգությանը սպառնացող անկանխատեսելի հետևանքներով:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը ոչ միայն կրկնել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում արատավոր երևույթները, այլև ավելի նենգաբարո` հեղափոխության փոխակերպման (իմիտացիայի) անվան տակ խեղաթյուրել է իրողությունները: Այս ընթացքն ապահովել է Սերժ Սարգսյանի լիարժեք անվտանգությունը և անձեռնմխելիությունը:

Այս վեց ամիսների ընթացքում չեն ընդունվել երկրի քաղաքական և տնտեսական մենաշնորհները վերացնելու ուղղությամբ ո՛չ հայեցակարգ և ո՛չ էլ օրենքներ, մինչդեռ դրա համար առկա էին ժողովրդի թե՛ արդար պահանջը և թե՛ անվերապահ աջակցությունը:

Չեն կրճատվել սուպերվարչապետական լիազորությունները:

Չեն ընդունվել տնտեսական մենաշնորհները վերացնելու ուղղությամբ օրենքներ: Չի փոխվել (չի բարելավվել) հարկային և մաքսային օրենսդրությունը:

Չի ընդունվել օրենք Լյուստրացիայի (գաղտնազերծման/մաքրազերծման) մասին, որը կվերաբերեր նախորդ քառորդդարյա ավտորիտար ռեժիմի կողմից իրականացված մարդու իրավունքների ոտնահարումներին, ապօրինի հարստացումներին և օտարերկրյա կառույցներին ծառայությունների մատուցմանը:

Չի ընդունվել ժողովրդավարական կառուցվածք ապահովող սահմանադիր ընտրական օրենսդրություն` պահպանվել է օլիգարխիկ ընտրական (ռեյտինգային) համակարգը և կուսակցական մենաշնորհը:

Չի ընդունվել Կուսակցությունների մասին սահմանադիր օրենք, որը կսահմանափակեր օլիգարխիայի մուտքը խորհրդարան և կստեղծեր պայմաններ մրցակցային քաղաքական դաշտ ստեղծելու համար:

Չի վերադարձվել արցախցիներին համապետական ընտրություններում ընտրելու և ընտրվելու իրավունքը:

Չի ապահովվել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ընտրելու իրավունքի իրացումը:

Չի ընդունվել Արցախում Հայկական զինված ուժերի ներկայության իրավական հիմքերը հաստատող փաստաթուղթ:

Ընդունվել է կոռուպցիոն օրենք, որով պարտադիր կենսաթոշակային վճարումների անվան տակ Հայաստանի Հանրապետության բյուջեի 5-6 տոկոսը (տարեկան առնվազն 60 մլրդ դրամ) 45 տարով հանվում է` փոխանցվում է օտար երկրներում գտնվող անհայտ ծագման ֆոնդերին (օրենքը մշակվել է և ֆոնդերի ընտրությունը կատարվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում):

Ավտորիտար ռեժիմի գլխավոր դերակատարներից Վալերի Օսիպյանը և Հունան Պողոսյանը, ովքեր բազմիցս ոտնահարել են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և կոծկել են հանցագործություններ, նշանակվել են երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոններում: Վերանշանակվել են նախորդ իշխանության այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Սերժ Սարգսյանի խորհրդական Վարուժան Ներսեսյանը, ով սատարել և աջակցել էր հայ-թուրքական արձանագրությունների իրագործմանը և «Մարտի 1-ի» ոճրագործության կոծկմանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան:

Սերժ Սարգսյանի կողմից կեղծիքով նշանակված Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով թույլ էր տվել պաշտոնական կեղծիք (կեղծ փաստաթուղթ էր ներկայացրել իր` բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ), ստացել է հովանավորություն նաև գործող իշխանության կողմից, մասնավորապես` ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, որոնց ղեկավարներին նշանակել է Նիկոլ Փաշինյանը (ոստիկանապետ, ՀՔԾ պետ, ԱԱԾ տնօրեն և ՔԿ պետ), հիմնականում շարունակել են նախորդ իշխանության արատավոր գործելակերպը:

Աղմկահարույց հանցագործությունների վերաբերյալ չեն իրականացվել մանրակրկիտ հետաքննություններ, համակողմանի և անաչառ նախաքննություններ, բաց դատավարություններ, յուրաքանչյուր անձ պատասխան չի տվել իր արարքների համար: Հիմնականում դրսևորվել են անձնական վրեժխնդրության փորձեր: Ձերբակալությունները և կալանավորումները կրել են ընտրովի և ցուցադրական (բեմադրական) բնույթ:

Չեն արդարացվել քաղաքական հալածյալները, բանտերի դռները քաղաքական հալածյալների համար արդարացման հիմքով չեն բացվել, նրանց մի մասը հանիրավի շարունակում է գտնվել բանտախցերում, իսկ մյուս մասը` քրեական հետապնդվողի կարգավիճակում ազատության մեջ:

Սպանությունների թիվը Հայկական Զինված ուժերում գրեթե նույնն է` նախորդ իշխանությունների պաշտոնավարման տարիների հետ համեմատ:

Երևան քաղաքի ավագանու ընտրություններն անցկացվել են ավտորիտար ընտրական օրենսդրությամբ: Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ` անձամբ է իրականացրել Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որի ընթացքում, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, հրապարակավ բռնության կոչերով, հասարակությանը բաժանելով «սևերի ու սպիտակների» և ներկայացնելով այդ ընտրությունները որպես հեղափոխության նկատմամբ վստահության հանրաքվե` խեղաթյուրել է տեղական ինքնակառավարման մարմնի ընտրական գործընթացը: Իսկ այդ ընտրություններից շուրջ մեկ ամիս անց քաղաքապետ Հայկ Մարությանի միջոցով, դատապարտելու փոխարեն, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքային նախորդ` Հանրապետական կուսակցության հանցավոր իշխանությանը:

Կոռուպցիա ստեղծող սահմանադրական դրույթները և օրենքները չվերացնելով` Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կեղծ հայտարարությամբ` հայտնելով հետևյալը. «Ես կարող եմ ասել, որ այժմ Հայաստանում կոռուպցիա չկա»:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեց ամիսների ընթացքում մեր Հայրենիքի նախիջևանյան սահմանում թշնամին, իրականացնելով հսկայածավալ ինժեներական աշխատանքներ, երեք կարևոր կետերից մոտեցել է Երևան-Վայք-Գորիս-Կապան մայրուղուն` արձանագրելով Արենիի հատվածում շուրջ 500 մետր հեռավորություն (նախկինում այդ հեռավորությունը շուրջ 5 կիլոմետր էր):

Ոստիկանական զորքը չի վերակազմակերպվել` չի դարձել սահմանապահ-դիրքապահ զորամիավորում:

Հայկական զորախումբն ուղարկվել է Սիրիա:

Ինչպես նախկինում` բնական գազը երկիր էր մտնում շուրջ 150 դոլարով և սպառողներին վաճառվում շուրջ 300 դոլարով, այդ նույն իրավիճակն այսօր էլ մնացել է։ Ահռելի տարբերություն կազմող գումարները թե՛ առաջ և թե՛ այսօր փաստացի շարունակում են յուրացվել:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու վաճառքը շարունակում են գերեկամուտներ ապահովել արտադրողին:

2019 թվականի պետական բյուջեի նախագծով տնտեսական աճի կանխատեսումն ավելի ցածր է, քան 2018 և նույնիսկ 2017 թվականի փաստացի աճի հետ համեմատ: Բյուջեն չի նախատեսում կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում:

2018 թվականի սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ բնակիչների հետ հանդիպման ընթացքում կեղծ հայտարարություն է արել, որ իբրև 2019 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների նվազագույն չափն ավելանալու է:

2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում Կառավարության 100-օրյա գործունեության հաշվետվության անվան տակ հանդես է եկել կեղծ հայտարարությունով, որ իբրև «Մարտի 1-ը» բացահայտված է:

Հայոց հերոսները Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան իշխանավորների կողմից շարունակվել են արժանանալ նույն արհամարհանքին` ինչպես նախորդ իշխանությունների օրոք:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում օլիգարխներ չկան և օլիգարխներից Գագիկ Ծառուկյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր:

Բաղրամյան 26-ի դռները թեպետ բացվել են, սակայն այն շարունակում է գործել որպես կառավարության առաջին պաշտոնյայի նստավայր` Հանրապետության հրապարակի Կառավարության շենքի օգտագործման պայմաններում: Բաղրամյան 19-ի դարպասները նույնպես բաց են, սակայն դա չի նշանակում, որ խորհրդարանի որոշումներն ընդունվում կամ ընդունվելու են ազգային համաձայնությամբ և ի շահ հայ ազգի:

Այս բաց դռների և դարպասների փոխարեն` փակ են Երևանի Պռոշյան փողոցում գտնվող Կոնդի առանձնատների և՛ դարպասը, և՛ օդային տարածքը` Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի համատեղ բնակավայրը, որտեղ էլ որոշվում են ընթացիկ կառավարման հարցերը` նախարարների, քաղաքապետերի (փաստացի), մարզպետների, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի և այլ նշանակումներ, կամ` որևէ անձի կալանավորման վերաբերյալ հարցեր և այլն: Այս տարածքը վերահսկվում է բազմաթիվ ոստիկանական ծառայողների կողմից` թե՛ գետնից, թե՛ օդից հատուկ պաշտպանվող օդային հովանոցի միջոցով: Այս տարածք են պարբերաբար այցելում տարբեր իրավապահ կառույցների ծառայողական ավտոմեքենաներ: Իսկ թե ինչ են քննարկում և որոշում այդ փակ տարածքում` հասարակությունն իմանում է Նիկոլ Փաշինյանից:

 «Երկիր Ծիրանի» կուսակցություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին Եգիպտոսում աշխատողներ տեղափոխող ավտոմեքենաների բախման հետևանքով 18 մարդ է զոհվել Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ) Միջերկրական ծովում նավերի կուտակում է գոյացելԶապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել Սեուտա մտած մոտ տասը հազար ներգաղթյալներ մնում են քաղաքումՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը «Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ) Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի Թռիչքի ժամանակ. օգոստոսի 20-ից սկսած այս մարդիկ կսկսեն հարստանալ. Ոսկե Հրեշտակը ցույց կտա փողի ճանապարհը Ալիևը մեկնել է Նախիջևան SNN. Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարների հետ բանակցություններ վարելու համարԱլիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել «Միան գնում ա դպրոց». Հրաչ Մուրադյանի ջերմ հրապարակումը (տեսանյութ)Սերբիան մտադիր է Շենգենյան գոտուն անդամակցելուն պատրաստ լինել մինչև 2027 թվականի վերջըՆիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը On սպորտային ապրանքանիշի բաժնետոմսերը կտրուկ անկել են վաճառքների թուլացման ֆոնինԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրը ԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Քրդական կուսակցությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում իր շտաբի վրա իրանական հրթիռի հարվածի մասին Թուրքիան առաջարկել է հացահատիկի նոր գործարք կնքելՈւկրաինայում անհանգստացած են ռուսական «Starlink-ի անալոգով»Ռուսաստանը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք G20-ի հանդիպումներինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 11-ինՓողոցում հայտնված նորածինը. Լեոնել Մեսսիին սպառնացել են սպանել (տեսանյութ) Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը մոտենում է «ճակատագրական ավարտին» Wildberries-ի պահեստներին հարվածները կարող են Կրեմլին բարդ ընտրության առաջ կանգնեցնել․ ReutersԿոնգոյում Էբոլայից մահերի թիվը գերազանցել է 2 հազարը Երևանում տղամարդուն ծեծել են, 17 մլն դրամ պահանջել ու նրա Mercedes-ը քարշակով տարելԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան McDonald's-ի և մյուս արագ սննդի ցանցերի զեղչերն այլևս չեն գրավում հաճախորդներինՀորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել էՈւկրաինական ուժերը հրթիռային հարված են հասցրել ԲելգորոդինԿարմիր ծովում և Օմանի ծոցում նավերի վրա հարձակումներ են եղել․ երեք մարդ զոհվել էՎիկտորյա Բոնյան ցույց է տվել իր աճեցրած թեյի սունկըՊակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան Ռուսաստանում դոլարի պաշտոնական փոխարժեքը նվազել էԿայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է արելՆովոսիբիրսկի օդանավակայանում նկատել են Պուտինի ինքնաթիռըԲժիշկը նշել է՝ երբ է ուտելուց հետո ստամոքսի ծանրությունը նորմալԿոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 224-ի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը«Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացել ծառայողական ատրճանակով«Եթե Կաթողիկոս չեք ճանաչում, ինչպե՞ս եք դատում Կաթողիկոսին»․ ՂամբարյանՀավաքվեք ամբողջ ֆրակցիայով, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք ազատել աշխատանքից ՔԿ ղեկավարինԹրամփը պաշտպանել է Ինֆանտինոյին․ «Նրան պաշտոնից հեռացնելը սարսափելի սխալ կլինի»Բժիշկը նշել է՝ ովքեր պետք է խուսափեն չրերիցՄահացել է «հունիսի 31» ֆիլմի աստղ և խորհրդային դերասանուհի Նատալյա Տրուբնիկովան
Ամենադիտված