Ագնեսա Խամոյանին փոխարինող են գտել. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Դաշնակցության պաշտոնական կայքը՝ yerkir.am-ը, նոր խմբագիր ունի։ Այդ գործառույթն արդեն մի քանի օր է՝ կատարում է ՀՅԴ-ական Գայանե Մանուկյանը, որը գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի խոսնակն էր եւ մշտապես մասնակցել է ՀՅԴ քարոզչական աշխատանքներին, հատկապես՝ ընտրությունների փուլում։
Հիշեցնենք, որ կայքի խմբագիր Ագնեսա Խամոյանն օրերս ազատման դիմում է ներկայացրել, որոշումը կայացվել է ՀՅԴ ԳՄ-ի կողմից՝ «Դաշնակցության կայքը պետք է դաշնակցական խմբագիր ունենա» պատճառաբանությամբ։ Ի դեպ, ավելի վաղ Ագնեսային առաջարկել են համալրել կուսակցության շարքերը, սակայն վերջինս այն ժամանակ չի համաձայնել, իսկ այս անգամ այլեւս առաջարկ չի եղել։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան