Ռուզաննա Մուրադյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Նաիրա Կարապետյանին
Քաղաքական
ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավոր ընտրված Ռուզաննա Մուրադյանի մանդատը փոխանցվեց Նաիրա Կարապետյանին։
Այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստում։
«ԿԸՀ-ում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից կազմված արձանագրությունը՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին։ ԿԸՀ-ն այս արձանագրության ու ԸՕ պահանջների հիմքով կազմել է արձանագրություն, ըստ որի որոշում է կայացվել ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մանդատը փոխանցել կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածու Նաիրա Արտաշեսի Կարապետյանին»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)