«Արսենալ»-ը ցանկանում է ձեռք բերել «Բորուսիա»-ի ֆուտբոլիստին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն հայտնվել է եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ու Լոնդոնի «Արսենալ»-ը:
Նշենք, որ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի»-ի սան է և նրա տրանսֆերի համար դորտմունդյան թիմը վճարել է 8 մլն եվրո:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 9 խաղում դարձել է 4 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)