Հայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունը Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով «Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊ Իշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվել Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցում Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրել Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը Ինձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ «Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը Հայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան 

Կառավարությունը կխուսափի պատասխանատվությունից. բյուջե 2019-ը չի՞ ընդունվի

Վերլուծական
Խորհրդարանում այսօր քննարկվում է Բյուջե 2019-ի նախագիծը: Ըստ էության, 2019 թվականին վերջապես անցում ենք կատարում ամբողջական ծրագրային բյուջետավորման: Այսինքն, առաջնային՝ կարևորվում է բյուջետային յուրաքանչյուր ծրագիր՝ դրված նպատակով, դրանից բխող և նախապես սահմանված արդյունքի ցուցանիշներով: Անխոս, բյուջետային ծրագրավորման այս տրամաբանությունը հնարավորություն կտա իրականացնել նպատակային կառավարում՝ նախապես լիարժեք թիրախավորել պետական բյուջեի ծախսերը, նաև համակողմանի գնահատել ստացված արդյունքները: Միաժամանակ, ֆինանսական ամփոփ ցուցանիշների աճի վերաբերյալ ձևավորված սպասումներն օբյեկտիվորեն ավելին են, քան արտացոլված են պետական բյուջեի 2019 թվականի նախագծում:
 
Անչափ կարևոր հարց է՝ արդյո՞ք հեղափոխությունը բացասական ազդեցություն է թողել բյուջեի վրա, թե՞ ամեն ինչ այնչափ պայծառ է, որքան մեզ փորձում են համոզել նոր իշխանությունները: Որոշ առումով՝ այո՛, ազդել է: Դրա մասին խոսում են թվերը: Այսպես՝ 2018 թվականի առաջին կիսամյակում կապիտալ ներդրումներն աճել են 76 տոկոսով, մինչդեռ տարեկան կտրվածքով աճը կկազմի ընդամենը 37,2 տոկոս, իսկ 2019-ին աճը կլինի 6,9 տոկոս: Եվ սա ընդամենը մեկ օրինակ է:
 
Կանգ առնենք բյուջեի ամենակարևոր ու բոլորին հետաքրքրող խնդրի վրա՝ աշխատավարձն ու կենսաթոշակը կբարձրանա՞ն: Եկող տարվա բյուջեի նախագծի սոցիալական ոլորտի հոդվածներում գրված է՝ կշարունակվեն բարեփոխումները կենսաթոշակային, զբաղվածության, հաշմանդամության բնագավառներում: Եկող տարի ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստ կտրամադրվի 104 685 ընտանիքների, նպաստի միջին ամսական չափը կկազմի 31 հազար 442 դրամ: 2019-ին կսահմանվի կենսաթոշակի նվազագույն չափը: Կբարձրացվեն նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում հատկացվող նպաստները: Եկող տարվա բյուջեում նշվում է՝ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում ծննդյան միանվագ տրվող 50 հազար դրամ նպաստը կեռապատկվի և կդառնա 150 հազ. դրամ:
 
Որքան էլ որ դա տարօրինակ չհնչի, սակայն հենց պետության կողմից ստանձնած վերոնշյալ սոցիալական պարտավորություններն են հիմնական պատճառը, որ 2019 թվականի բյուջեի նախագիծը չի ընդունվի, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին ձեռքերը կլվանա պատասխանատվությունից: Սահմանադրության համաձայն՝ եթե բյուջեի նախագիծը չի ընդունվում, ապա գործում է նախորդ տարվա համամասնություններով, այսինքն՝ իշխանությունն ավտոմատ ազատվում է պետբյուջեով աշխատավարձ, թոշակ բարձրացնելու պարտավորությունից ու խոստումից: Բանն այն է, որ 2019-ի բյուջեի նախագծի քննարկումները նշանակված են հոկտեմբերի 29-ից: ԱԺ հանձնաժողովներում մոտ 15 օր է նախատեսված, ապա պետք է քննարկվի նոյեմբերի 14-ին գումարվող ԱԺ նստաշրջանի ժամանակ: Ըստ որոշ կանխատեսումների, գործող խորհրդարանը չի հասցնի ընդունել հեղափոխական իշխանությունների բյուջեի նախագիծը: Եվ դա, իհարկե, ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, ով բյուջեի նախագծի հետ կվարվի այնպես, ինչպես նախընտրեց վարվել Ընտրական նոր օրենսգրքի ընդունման ժամանակ՝ պարզապես մի կողմ կքաշվի և կթողնի ընդդիմությանը՝ հնչեցնել «հակահեղափոխության» վերջին ակորդը…
 
 
Ս.Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույցԾանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՊիպոյանՍի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդելՖրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակինԻսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքները
Ամենադիտված