Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

ԴԻԱԼՈԳ կազմակերպության մեկուկես տարվա գործունեությունը. արդյունքներ և նոր ծրագրեր

Հասարակություն

Տեղի ունեցավ Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպության հիմնադիրների տարեկան ժողովը, որը ամփոփեց կազմակերպության մեկուկես տարվա գործունեության արդյունքները և նախանշեց նոր ծրագրեր:

Այս ընթացքում կազմակերպությունը, իբրև վերկուսակցական համախմբում, հասարակական դիվանագիրության ուղղությամբ իրականացրել է ծրագրեր, որոնք ուղղված են եղել ազգամիջյան և միջպետական հարաբերությունների զարգացմանը, քաղաքացիական խաղաղության և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը: Դրանց թվում են. կլոր սեղանների և շնորհանդեսների կազմակերպումը «Զգո՛ւյշ, պատմական փաստեր են» և «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրերի շրջանակներում, Հայաստանի և Ռուսաստանի պետական գերատեսչությունների, քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների զարգացումը, ռուսաստանյան տարածաշրջանների հետ համագործակցությունը, խոշոր միջազգային միջմշակութային փառատոններին մասնակցությունը: Այս գործունեությունը թույլ է տվել ընդլայնելու Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների  միջև երկխոսության դաշտը:

ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը անց է կացրել Մոսկվայի առաջին հայկական քաղաքագիտական ֆորումը, ակտիվորեն համագործակցել է ռուսաստանյան առաջատար վերլուծական կենտրոնների հետ, պարբերաբար մասնակցել է միջազգային գիտաժողովների, ինչը թույլ է տվել մշակելու և ներկայացնելու համապատասխան երաշխավորություններ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, տնտեսական զարգացման և հումանիտար համագործակցության վերաբերյալ:

Կազմակերպության համար գործունեության կարևոր փուլ է հանդիսացել Ռուսաստանի նախագահական ընտրարշավին՝ ի պաշտպանություն նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի հանդես գալը: Այդ աշխատանքը  գնահատված է ՌԴ նախագահի շնորհակալագրով:

ԴԻԱԼՈԳԸ նպատակ ունի հետագայում նույնպես կազմակերպել քաղաքագիտական համաժողովներ, հասարակական բանավեճեր, մշակութային ձեռնարկներ, հրատարակել և շնորհանդեսների տեսքով ներկայացնել թեմատիկ գրքեր՝ գործող ծրագրերի շրջանակներում, տարբեր մակարդակներում երկխոսություն վարել քաղաքական կուսակցությունների և պետական հաստատությունների հետ:

Իսկ Dialogorg.ru կայքը տեղեկատվական-վերլուծական պորտալի վերափոխելը և բանավեճի նոր հարթակների հիմնումը, որոնց շարքում լինելու է նաև «Լորիս-Մելիքով» ֆորումը, կոչված են ուժեղացնելու տեղեկատվական-վերլուծական աշխատանքները: Այդ գործունեության կարևոր բաղադրիչ է լինելու նաև երիտասարդ հետազոտողների համար ուսուցողական դասընթացների անցկացումը:

Նախատեսվում է նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը Ռուսաստանի և այլ երկրների վերլուծական հաստատությունների հետ, համատեղ կազմակերպել գիտաժողովներ, հրատարակել վերլուծական նյութեր, իրականացնել տարբեր ինտեգրացիոն ծրագրերի տեղեկատվական-վերլուծական ուղեկցումը:

Քաղաքական, իրավաբանական և տնտեսական բնույթի խորհրդատվության իրականացումը նույնպես կարևոր տեղ է զբաղեցնելու կազմակերպության գործունեության մեջ:

Ժողովը քննարկեց նաև կազմակերպչական հարցեր: ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ է վերընտրվել հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանը: Ներդրվել է կազմակերպության համանախագահների ինստիտուտ. ԴԻԱԼՈԳԻ համանախագահներ են ընտրվել քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Արեգ Գալստյանը և քաղաքագետ, գործարար Գոռ Կարախանյանը:

***

ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյան

Յուրի Նավոյանը ծնվել է 1969 թ.: Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը, Եվրոպայի Խորհրդի քաղաքագիտական դասընթացները (Ստրասբուրգ), վերապատրաստում է անցել Հարվարդի համալսարանի իրավաբանական դպրոցում (Բոստան): Ծառայել է բանակում:

Մինչև 2002 թ.` Մոսկվա տեղափոխվելը, եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նորաստեղծ Սփյուռքի բաժնի պետը, իսկ 2002-2016 թթ.` «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության (Մոսկվա) նախագահը: 2017 թ. ապրիլին համախոհ քաղաքագետների հետ հիմնադրել է ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը, որի նախագահն է մինչև օրս:

Միջպետական հարաբերությունների զարգացմանն ուղղված երկարամյա և հասարակական-քաղաքական գործունեության համար պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով, ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալով, ՌԴ ԱԳՆ «Փոխհամագործակցության համար» մեդալով, ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շնորհակալագրով, ՌԴ նախագահի շնորհակալագրով, ՌԴ նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի «Արժանիքների համար» մեդալով, ԱՊՀ երկրների ինստիտուտի «Գիտական հետազոտությունների և հայրենակիցներին աջակցության համար» մեդալով, ՌԴ գրողների միության «Ալեքսանդր Գրիբոյեդով» մեդալով:

Ամուսնացած է, ունի որդի:

ԴԻԱԼՈԳ կազմակերպության համանախագահ Արեգ Գալստյան

Արեգ Գալստյանը ծնվել է 1989 թ.: Ավարտել է Տոմսկի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժինը, Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի համաշխարհային քաղաքականության և ԱՄՆ ներքաղաքական գործընթացների ծրագիրը: Եղել է Միչիգանի համալսարանի երիտասարդ քաղաքագետների ծրագրի կրթաթոշակառու: Պատմական գիտությունների թեկնածու է:

Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի (РСМД) փորձագետ է, Ռոբերտ Դոուլի անվան Քաղաքագիտական հետազոտությունների ինստիտուտին կից «TheGreatAmericanSociety» անդամ (ԱՄՆ):

Forbes,TheNationalInterest, TheAmericanThinker, РБК ամսագրերի մնայուն փորձագետ և սյունակագիր է, TheArmenianInterest գիտա-վերլուծական կենտրոնի հիմնադիր և ղեկավար: Հանդիսանում է ԴԻԱԼՈԳ կազմակերպության համահիմնադիրներից մեկը:

Ամուսնացած է:  

ԴԻԱԼՈԳ կազմակերպության համանախագահ Գոռ Կարախանյան

Գոռ կարախանյանը ծնվել է 1986 թ.: Ավարտել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան և Բուկինգեմի համալսարանը (Մեծ Բրիտանիա), ուր ուսումնասիրել է քաղաքագիտություն և իրավունք:

Տարբեր տարիների իրավաբան է աշխատել «Սոտրուդնիչեստվո» փաստաբանական գրասենյակում և Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանական կոլեգիայում: Հանդիսանում է Մոսկվայում ռեստորանների ցանցի հիմնադիր և սեփականատեր:

Հանդիսանում է ԴԻԱԼՈԳ կազմակերպության համահիմնադիրներից մեկը:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված