Աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ գուցե մասնակցելու ենք․ Արմեն Աշոտյան
Քաղաքական
«ՀՀԿ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին կարծիքները շարունակում են տարբեր մնալ. մի մասը կարծում է, որ պետք է մասնակցել ընտրություններին, մյուս մասը՝ ոչ՝ պնդելով, որ մասնակցությունն անիմաստ է, եթե չեն հաղթելու»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ կուսակցության գրասենյակում աշխատանքները ակտիվ շարունակվում են ու այս պահին վերջնական որոշում չկա:
«Աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ գուցե մասնակցելու ենք: Համաժողով կլինի հաջորդ շաբաթվա վերջ ու կորոշենք», - ասաց նա:
Դիտարկմանն՝ արդյոք Սերժ Սարգսյանը կգլխավորի ցուցակը՝ Աշոտյանն ասաց, որ այս մասով իր վերջնական որոշումը Սերժ Սարգսյանը չի արտահայտել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)