Ռոսպատենտը 2 տարի անց Google-ին թույլ տվեց Ռուսաստանում գրանցել Gemini ապրանքանշանը Ալկոհոլ օգտագործած ռուս տղամարդը Գյումրի բժշկական կենտրոնում դռան ապակի է կոտրել ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես. Արմեն Այվազյան Իրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից՝ որևէ սպառնալիքի առաջ. Մոհսեն Ռեզայի Ինձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում 12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող Բեռնատարների վարորդների 90 խախտում՝ ընդամենը 5 օրում Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար 

Արձակուրդ մեկնած վարչապետի «չիմացությամբ»՝ նույն օրը Միքայել Մինասյանը դեսպանի պաշտոնից հետ է կանչվում, իսկ Արա Մինասյանին մեղադրանք է առաջադրվում

Քաղաքական

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի կարողանում ինքն իրեն լիարժեք իշխանություն զգալ։ Զոռով չէ՝ Նիկոլը չի կարողանում իրեն Հայաստանի բոլոր քաղաքացիների առաջնորդը զգալ։ Վստահ եմ, որ այդպես չի զգալու անգամ առաջիկա ընտրություններում հյուսիսկորեական չափումներով համոզիչ հաղթանակ տանելուց հետո։ Այդպես չի զգալու, անգամ եթե Հայաստանում ապրեին միայն ինքն ու իր ընտանիքը։ Դա խառնվածքի հարց է։ Դա պատասխանատվության զգացումի կամ դրա բացակայության հարց է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը պետք են «թշնամիներ»։ Իր ընկալմամբ՝ չկա «թշնամի», չի լինի նաև իր իշխանությունը, որին այդքան ձգտել է։ Այսօր ու երեկ դա ՀՀԿ-ն էր ու իր երեկվա դաշնակիցները, վաղը կլինեն իր այսօրվա դաշնակիցներն ու վաղվա թիմակիցները և այդպես շարունակ։

Վարչապետ Փաշինյանը վաղուց հասկացել է՝ չի կարողանալու մեր հանրությանը ապահովել «հացով», ժանրի անտիկ կանոններով մնում է կերակրել «տեսարաններով»։ Քաղաքականության ու պետական իշխանության մասին իր իմացածը դա է՝ տեսարաններ, զգացմունքներ, հույզեր, մանիպուլյացիա, մի խոսքով, ամեն ինչ, բացի այն ամենից, որտեղ կա միտք, որտեղ կա ռացիոնալիզմ, որտեղ կա պատասխանավություն։

Այսօր, արձակուրդ մեկնած վարչապետի «չիմացությամբ» կայծակնային արագությամբ երկու լուր տարածվեց՝ Սուրբ Աթոռում ՀՀ-ի դեսպան Միքայել Մինասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա հոր՝ առողջապահական գործի փորձառու կազմակերպիչ, պրոֆեսոր Արա Մինասյանին առաջադրվել է մեղադրանք, հայտարարվել է հետախուզում, կայացվել է կալանավորման միջնորդությամբ դատարան դիմելու որոշում։ Մնում է այս երկու լուրերը դնել մի փաթեթում, ավելացնել ավանդական դըմփ-դըմփ-հու-ն ու հերթական, արդեն՝ նախընտրական վառ տեսարանը պատրաստ է հանրային մատուցման։ Կասկածու՞մ եք, որ վարչապետ Փաշինյանը այս ամենից տեղյակ չէ։ Չէ՞, որ նա արձակուրդում է։

Տեսարաններից դուրս, սակայն, իրականությունն է, իրական կյանքն է՝ իր համառ, բնական ու օրինաչափ ընթացքով, որտեղ պետական իշխանությունից հանրության սպասելիքը պատասխանատվությունն է, գործն ու արդյունքն են։ Որքա՞ն անմեղսունակ, որքա՞ն անպատասխանատու կարող է գտնվել իշխանությունը, որ չհասկանա, որ առանց շնորհակալություն հայտնելու ՀՀ-ի անկախության պատմության ամենաարդյունավետ դեսպաններից մեկին աշխատանքից ազատելը, ինչի հիմնավորումը անգամ անհրաժեշտություն չունի, չի կարող ստվերել կամ չեղարկել արտաքին քաղաքականության ճակատում թափ հավաքող կատարյալ ձախողումների մահաբեր ձնագնդին, ինչն, էլի քաղաքականության ու կյանքի բնական օրենքներով, մի օր իր ողջ հասակով ու պերճանքով դեմ առ դեմ կանգնելու է այդ նույն իշխանությանը և հաշիվ է պահանջելու։ Հաշիվ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ո՛չ վճարելու հնարավորություն է ունենալու ու ո՛չ էլ քաջություն՝ ստանձնելու պատասխանատվություն, էլի փորձելով փախչել իրականությունից, բայց արդեն առանց տեսարանների, որովհետև արտաքին աշխարհին այդ տեսարանները բան չեն ասելու։

Պրոֆեսոր Արա Մինասյանին, առողջապահական գործի վաստակավոր կազմակերպչին, ևս կարելի է առանց շնորհակալություն հայտնելու ազատել աշխատանքից, մեղադրանք առաջադրել, հետախուզում հայտարարել, կալանավորել, անգամ հին աշխարհի օրենքներով օստրակիզմի ենթարկել, բայց այդ ամենից դուրս էլի իրականությունն է, որտեղ առողջապահական համակարգում կատարյալ քաոս է, բարձիթողի իրավիճակ, որտեղ մի ողջ համակարգ, իր հարյուրավոր երախտավորներով, հազարավոր սպասավորներով ու հարյուրհազարավոր սպառողներով, «գրավադրված» են իր արարքներով ու վարքագծով ֆոնվիզինյան անմեղսունակի կատարյալ կերպարը հիշեցնող նախարարացուի հիվանդագին մտասևեռումներին։

Վերջում, պարոնա՛յք, տեսարաններ կազմակերպեք, որքան ուզում եք։ Արեք այն, ինչ ուզում եք։ Չմոռանաք ամեն մի տեսարանը համեմել ավանդական «դըմփ-դըմփ-հու»-ի հետ։ Բայց նաև իմացեք, քանի որ դուք իմացության պակաս ունեք, որ իսլանդացիների նախահայր վիկինգների մոտ այդ վանկարկությունը առաջացել է պայթող հրաբուխների արձակած ձայներից ունեցած բնական վախից՝ վիկինգների նախնիները այդ կերպ փորձում էին կոտրել սեփական անհատական ու խմբակային վախը։ Դուք վիկինգների նման շարունակեք «դըմփ-դըմփ-հու»-ն, բայց նրանց նման մի՛ վախեցեք հրաբխի ձայներից, ձեզ զգացեք լիարժեք իշխանություն, միայն թե «տեսարաններից» դուրս տեսեք իրականությունը, քանի որ անշեղորեն, բացվող ամեն օրվա հետ դուք դրան ավելի ու ավելի եք առերեսվելու։

Հ․Գ․ Հետաքրքիր է, հանրապետական ու ոչ այդքան հանրապետական որոշ գործընկերներ, արդեն հասցրե՞լ են պատերի տակ ապրիլյան իշխանափոխության նոր «կազմակերպիչներ» ու «դավադիրներ» նշանակել, որ ֆեյսբուքյան ասեկոսեներից սարսափող իշխանությունը հիմա էլ իր ողջ ուժերով հարձակման անցնի ու նոր զոհին հոշոտի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոսպատենտը 2 տարի անց Google-ին թույլ տվեց Ռուսաստանում գրանցել Gemini ապրանքանշանը Ալկոհոլ օգտագործած ռուս տղամարդը Գյումրի բժշկական կենտրոնում դռան ապակի է կոտրել ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես. Արմեն Այվազյան ԱՄՆ-ից վառելիքի մատակարարումները փոխում են Կուբայի էներգետիկ շուկանԻրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից՝ որևէ սպառնալիքի առաջ. Մոհսեն Ռեզայի Ռուսաստանում անվանել են «այլ մոլորակ հիշեցնող» 10 վայրԻնձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում 12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող Բեռնատարների վարորդների 90 խախտում՝ ընդամենը 5 օրում Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար Comedy Woman-ի աստղը բացահայտել է՝ ինչպես է նիհարել 19 կիլոգրամովՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)Սոչիի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել վառելիքի պակասի պատճառով խուսափել անձնական մեքենաներով ուղևորություններից Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին Եգիպտոսում աշխատողներ տեղափոխող ավտոմեքենաների բախման հետևանքով 18 մարդ է զոհվել Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ) Միջերկրական ծովում նավերի կուտակում է գոյացելԶապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել Սեուտա մտած մոտ տասը հազար ներգաղթյալներ մնում են քաղաքումՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը «Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ) Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի Թռիչքի ժամանակ. օգոստոսի 20-ից սկսած այս մարդիկ կսկսեն հարստանալ. Ոսկե Հրեշտակը ցույց կտա փողի ճանապարհը Ալիևը մեկնել է Նախիջևան SNN. Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարների հետ բանակցություններ վարելու համարԱլիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել «Միան գնում ա դպրոց». Հրաչ Մուրադյանի ջերմ հրապարակումը (տեսանյութ)Սերբիան մտադիր է Շենգենյան գոտուն անդամակցելուն պատրաստ լինել մինչև 2027 թվականի վերջըՆիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը On սպորտային ապրանքանիշի բաժնետոմսերը կտրուկ անկել են վաճառքների թուլացման ֆոնինԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրը ԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Քրդական կուսակցությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում իր շտաբի վրա իրանական հրթիռի հարվածի մասին Թուրքիան առաջարկել է հացահատիկի նոր գործարք կնքելՈւկրաինայում անհանգստացած են ռուսական «Starlink-ի անալոգով»Ռուսաստանը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք G20-ի հանդիպումներինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 11-ինՓողոցում հայտնված նորածինը. Լեոնել Մեսսիին սպառնացել են սպանել (տեսանյութ) Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը մոտենում է «ճակատագրական ավարտին» Wildberries-ի պահեստներին հարվածները կարող են Կրեմլին բարդ ընտրության առաջ կանգնեցնել․ ReutersԿոնգոյում Էբոլայից մահերի թիվը գերազանցել է 2 հազարը Երևանում տղամարդուն ծեծել են, 17 մլն դրամ պահանջել ու նրա Mercedes-ը քարշակով տարելԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան McDonald's-ի և մյուս արագ սննդի ցանցերի զեղչերն այլևս չեն գրավում հաճախորդներինՀորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել է
Ամենադիտված