Ծանրորդ Իզաբելա Յայլյանը 9-րդն է աշխարհի առաջնությունում
Սպորտ
Հայաստանի ծանրամարտի հավաքականները սկսել են պայքարն աշխարհի առաջնությունում:
Կանանց 64 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 95, իսկ հրումում` 115 կգ: Երկամարտի 210 կգ արդյունքով նա զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:
Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի համար:
Աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում: Կանանց թիմում մեդալների համար կպայքարեն նաև Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)