Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Փարիզի իշխանությունները խստացրել են էլեկտրասքութերով երթևեկության կանոնները Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը» Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները Վրաստանը փակել է Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների արագ վերականգնման ճանապարհը Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Ռոսպատենտը 2 տարի անց Google-ին թույլ տվեց Ռուսաստանում գրանցել Gemini ապրանքանշանը Ալկոհոլ օգտագործած ռուս տղամարդը Գյումրի բժշկական կենտրոնում դռան ապակի է կոտրել ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես. Արմեն Այվազյան 

Սիլվա Համբարձումյանի «առեղծվածը»

Իրավունք

Վերջին շրջանում կաշառք տալու վերաբերյալ հայտարարություններով հայաստանյան լրատվական դաշտը թոհուբոհի վերածած Սիլվա Համբարձումյանի ով լինելը շարունակում է հետաքրքրել շատերին: Այս օրերին տեղի ունեցածից հետո, բնականաբար, էլ ավելի է մեծացել հետաքրքրությունն այդ անձնավորության հանդեպ, որը գործարար ներկայանալով, բարձրաձայնում է այս կամ այն պաշտոնյային կաշառքներ տալով հարցեր լուծելու մասին: Օրերս էլ նա հայտարարեց՝ 14 մլն դրամ կաշառք է տվել Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։ Ըստ Սիլվա Համբարձումյանի՝ գումարի մի մասը փոխանցել է Միացյալ Էմիրություններ՝ Արաքս Դիլանյանի հաշվին, վերջինս էլ՝ ՀՀ 3 քաղաքացիների։

ԼՈւՐԵՐ․com-ին հաջողվեց զրուցել Արաքս Դիլանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի հետ, որը որոշակի պարզաբանումներ մտցրեց ստեղծված իրավիճակի շուրջ։ 

Նա նշեց՝ Սիլվա Համբարձումյանը շահարկում է կոռուպցիոն գործերից մեկով ակամա մեղադրյալի կարգավիճակ ստացած և արդարացված Արաքս Դիլանյանի անունը, սակայն վերջինս որևէ գումար չի փոխանցել․ «Փաստորեն, այս գործով միակ մեղադրյալը եղել է Արաքս Դիլանյանը և գործի  նյութերը պետք է մատչելի լինեն հենց նրան, այնինչ հրաժարվում են մեզ նյութեր տրամադրել։ Մի քաոսային իրավիճակում ենք, երբ Սիլվա Համբարձումյանը որպես վկա տիրապետում է ամբողջ քննության նյութերին, իսկ Ա․ Դիլանյանին՝ դրանք հասու չեն»,-ասաց պաշտպանը՝ զարմանք հայտնելով՝ եթե Ս․  Համաբարձումյանը գտնվել է ՀՀ-ում, 6 մլն առձեռն կաշառք է տվել, ապա ինչո՞ւ է 8 մլն-ը ճամփորդության ուղարկել Էմիրատներ։ 

Փաստաբանի խոսքով՝ գործը վերաբացելու որոշումն ապօրինի է, որովհետև, եթե մարդու նկատմամբ գործը փակել են և Գլխավոր դատախազը կարճման որոշումը չի վերացրել 6 ամսվա ընթացքում, իրավապահ մարմինները իրավասու չեն այն վերաբացելու։ 

«Ս․ Համբարձումյանը, ինչպես ինքն է ասում,  2015թ․ դաբրո ստանալով Բաղրամյան 26-ից՝ դիմում է ներկայացրել։ Նշանակում է՝ ինքը չի թաքցնում, որ Բաղրամյան 26-ի յուրայիններից մեկն է եղել, որովհետև ամեն մեկը չի կարող կաշառք տալ։ Միգուցե նա շատ կարևոր պետական մարդ է, որը գաղտնազերծվի, օրինակ, 30 կամ 50 տարի հետո, քանի որ հանքերի հետ կապված գործարքները պատահական մարդիկ չեն իրականացնում։ 

Ս. Համբարձումյանի հետ որևէ առնչություն չունեցող, շուրջ 25 տարի Արաբական միացյալ էմիրություններում բնակվող տիկին Դիլանյանը ընտանիք ունի, մտերիմներ և ամեն օր հետևում են հայաստանյան նորություններին, միևնույն ժամանակ, վրդովվում և տարակուսում են, որ ԱՄէ-ում հարուցված խարդախության (իրենց բառերով՝ 40 մլն ԱՄՆ դոլար «քցելու») գործով հետախուզվող Ս․ Համբարձումյանը, «թավշյա հեղափոխության ծիծեռնակի» դերը ստանձնած՝ ամեն օր անմեղ հայացքով «ավետում» է իր կոռուպցիոն գործարքների մասին, իրեն իրավունք է վերապահում Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված ուղերձներ հղել նոր կառավարությանը և գնահատականներ տալ պարոն Փաշինյանի կողմից կատարվող այս կամ այն նշանակումներին, և չկա մեկը, որ այդ տիկնոջն իր տեղը ցույց տա։ 

Ինձ համար հասկանալի, սակայն անընդունելի է Ս․ Համբարձումյանի ակտիվությունը: Հասկանալի է այնքանով, որ նա ամռանը հայտարարեց, որ ցանկանում է ՔՊ-ին անդամակցել, քաղաքականության մեջ մտնել, սակայն ինքն էլ գիտի, որ դա անհեթեթություն է»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ գործի սցենարում, մասնավորապես՝ Ս. Համբարձումյանի ցուցմունքներում կարմիր թելով անցում է նոր ժամանակների թևավոր խոսքերը՝ «հիշեցի, վերհիշեցի, կամավոր, օրենքի տառին համապատասխան»:

Հովհաննիսյանը նկատեց՝ ինչո՞ւ Ս․ Համբարձումյանը իրեն չհրավիրեց մամլո ասուլիսի․ «Եթե այդքան համարձակություն ունի՝ թող գա առերես մամուլի ասուլիսի, ինքը շատ լավ գիտի իմ տեղը։ Ինքը նույնիսկ պաշտպան էլ չունի․ կամ միջոցներ չունի, կամ այս հարցերում այնքան է ապահովագրված, որ իրեն պետք էլ չի դա»։ 

Անդրադառնալով Ս. Համբարձումյանի հայտարարություններին՝ Հովհաննիսյանն ասաց, թե այնքան կարևոր չէ, թե ինչ է ասվում, որքան` թե ով է ասում․ «Ս. Համբարձումյանի բոլոր գործողությունները նախօրոք մանրամասն ծրագրավորված են և համաձայնեցված են՝ սցենարը հաստատված է, դա կոռումպացված համակարգում կանոն է յուրայինների համար: Ս. Համբարձումյանը հենց երեկ էլ իր ասուլիսում հայտարարել է, որ 1990-ական թվականներից այդ համակարգում իրեն լավ է զգացել:

Այսպիսով, հարուցվում է քրեական գործ, և քննության 8-րդ ամսում Ս. Համբարձումյանը «հիշել» է, որ նույն հարցով նույն անձին ևս 6 մլն  ԱՄՆ դոլար կաշառք է տվել: Մեկ տարի քննություն է իրականացվում, և հանկարծ Ս. Համբարձումյանը «հիշում» է, որ այդ հարցով ևս 1 մլրդ ՀՀ դրամ կաշառք է տվել:

Վերջին ժամանակների ժանրերից քաջատեղյակ ենք, որ «հիշելու»-ն ինչ-որ ցնցող դեպք պետք է նախորդած լիներ, ասենք՝ «ԱԱԾ-ն շնորհքով ներխուժի», բայց այդ ժամանակ ԱԱԾ-ն այլ գործառույթներով էր զբաղված: Տվյալ դեպքում՝ 40 մլն  ԱՄՆ դոլարի խարդախության փաստով ԱՄԷ-ում (Էմիրատներում) քրեական գործի հարուցումն է առիթ հանդիսացել, որ Ս. Համբարձումյանը «հիշի» և դիմի ՀՀ իրավապահներին, նրանք էլ քրեական գործ հարուցեն, որպեսզի նախ ցույց տան, որ Ս. Համբարձումյանը կարծես այդ գործով տուժող է, բացի այդ՝ Ս. Համբարձումյանի հետ միասին փորձեն «հիշելով» ծախսերի հաշվարկները՝ նկարել, որ Ս. Համբարձումյանը ՄԱԷ-ի իրավապահների մոտ չշփոթվի, բայց 40 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառքի մասին արձանագրելը չափից ավելի անհավանական կլիներ, քանի որ այլ հանգամանքներ կան: Այդ իսկ պատճառով՝ գործը սկսվեց 8 մլն ԱՄՆ դոլարից»,-պատմեց Հովհաննիսյանը:

Փաստաբանը նշեց՝ այդ քրեական գործը կարճվել է 06.02.2017թ.-ին, սակայն Ս. Համբարձումյանի 40 մլն ԱՄՆ դոլարի հաշվարկը կասեցված մնաց և միայն վերջերս, Մարտի 1-ի գործով, կարծես վերջնահաշվարկ իրականացվեց․  «Մասնավորապես, եթե շրջանառվող լուրերը, այդ թվում՝ Ս. Համբարձումյանի հայտարարությունները հավաստի են, ապա՝ մոտ մեկ ամիս առաջ, մեկ այլ քրեական գործով (Մարտի 1-ի գործով) տված ցուցմունքով, կարծես, Ս. Համբարձումյանի 40 մլն  ԱՄՆ դոլարի հաշվարկը ավարտին հասցվեց, ամբողջական տեղեկատվությունը ներկայացվեց ՀՔԾ-ին և մեր հանրությանը: Այսինքն, գալիս ենք մինչհեղափոխական ժամանակների անբեկանելի այն ճշմարտությանը, որ՝ «թղթերով ամեն ինչ ճիշտ է», այն է՝ Ս.Համբարձումյանի ցուցմունքներով, 40 մլն ԱՄՆ դոլարի հարցը Հայաստանում փակված է, բայց ԱՄԷ-ում հարուցված 40 մլն ԱՄՆ դոլարի գործը փակված չէ, քանի որ այնտեղ խաղի ավելի պարզ կանոններ են գործում՝ պետք է վերադարձնեն այդ գումարները և վերջ:

Այս պատմության մութ կողմը հենց այդ 40 մլն ԱՄՆ դոլարի գործարքն է և դրանից ձերբազատվելու համար պետք է ապացուցվի, որ Ս. Համբարձումյանն ի սկզբանե այդ գումարները հափշտակելու նպատակ չի ունեցել, այդ գումարները կաշառք է տվել և/կամ պարտքով է տվել ու չեն վերադարձրել և այլն, մի խոսքով՝ այնպես է ստացվել, որ Ս. Համբարձումյանը բարի, գործարար նպատակներ է ունեցել, բայց ստացվել է այնպես, ինչպես որ ստացվել է, մի խոսքով՝ հետ վերադարձնելու գումար չկա:

40 մլն ԱՄՆ դոլարն (մոտ 146.480.000 ԱՄԷ դիրխամ) այն գումարն է, որի դիմաց ոմն շեյխի կամ նրան պատկանող «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ» ընկերությանը 2008թ.-ին Ս. Համբարձումյանն օտարել է «Թի ԷՍ ԷՍ ՍԻ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության բաժնեմասերը, իսկ ընկերության ակտիվները, այն է՝ բաժնեմասերի արժեքը, ըստ «կաշառքի գործ»-ով նյութերի, կազմել է ընդամենը մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամ, ասենք, կլորացված՝ 100.000.000 ՀՀ դրամ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ 100.000.000 ՀՀ դրամը ոչ թե հանքերի շահագործման թույլտվության վճարն է, այլ՝ Բնապահպանության նախարարության կողմից տրված հանքերևակման (ուսումնասիրության) թույլտվության համար վճարված գումարների, դրանց ձեռքբերման հետ կապված բոլոր ծախսերի հանրագումարն է․ «Ս. Համբարձումյանը պնդում է, որ հենց այդ թույլտվության համար ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ բնապահպանության նախարարին, ինչն, իրոք, անտրամաբանական է, քանի որ՝ ուսումնասիրության թույլտվությունը ընկերության համար ընդամենը նորանոր ծախսեր կատարելու մի անկանխատեսելի գործընթացի սկիզբն է: Մասնավորապես, ուսումնասիրություններն իրականացնելու կապակցությամբ ընկերությունը պետք է վարձակալության իրավունքով տիրապետի մոտ 13500 հա տարածք, որի դիմաց տարեկան մոտ 50.000.000 դրամ վարձավճար պետք է վճարի: Այնուհետև, պետք է խոշոր գումարներ ծախսվի պաշարներ հայտնաբերելու և հաստատելու ուղղությամբ, եթե՝ առկա լինեն: Այդ ամենից հետո միայն ընկերությունը պետք է մասնակցի հանքերի շահագործման թույլտվության մրցույթին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում և եթե հաղթի, ապա կստանա հանքերի շահագործման թույլտվություն:

Հարց է ծագում՝ եթե հանքերևակման համար ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար կաշառք է տվել, իսկ հանքերի շահագործման թույլտվության համար որքան կաշառք պետք է տար, չէ որ իրական նպատակը՝ հանքի շահագործումն է, ոչ թե իր միջոցների հաշվին ուսումնասիրություն իրականացնելը, որի արդյունքում կարող էր պարզվել, որևէ պաշար կամ բավարար պաշարներ չկան, և ծախսված գումար կհամարվեին, որպես վնաս: Այսինքն՝ ուսումնասիրության թույլտվության համար ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և/կամ տալու հարցում բացակայում է տրամաբանությունը: Այսինքն՝ Ս. Համբարձումյանը 40 մլն ԱՄն դոլար ստացել է հանքերի շահագործման դիմաց, սակայն գործարքով տրամադրել ընդամենը՝ հանքերևակման (ուսումնասիրության) թույլտվությունը և բարի մաղթանքներ, տարիներ շարունակ գնորդներին խոստումներ է հրամցրել, և ի վերջո մի օր այդ փուչիկը պայթել է: Սա գործարարի վարքագիծ չէ: 

Վստահ եմ, որ հարցը շփոթության կամ հաշվարկների մեջ չէ, իսկ այդ գործարքի առեղծվածի պատասխանը պետք է տա Ս. Համբարձումյանը, ով լռում է այդ գործարքի մասին:

Ի դեպ, ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար «կաշառքի գործ»-ի շրջանակներում, ձեռքի հետ, Ս. Համբարձումյանը ցուցմունք է տվել նաև այն մասին, որ այդ գործի հետ առնչվող Ս. Ավագյանը, իբր, ամսական 5%-ով 50.000 $ է իրեն տվել, չմոռանալով նշել, որ տոկոսն ու գումարը վերադարձրել է, սակայն այդպիսով կասկածի տակ է դրել իր մուլտիմիլիոնատեր լինելու և մեծահարուստներով շրջապատված լինելու հանգամանքը, ինչպես նաև՝ միլիոնավոր դոլարներ ունենալու և կաշառք տալու հանգամանքը»,- նշեց Հովհաննիսյանը:

Ս. Համբարձումյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «կաշառքի գործով» տուժող է ճանաչվել: Անդրադառնալով այս հանգամանքին՝ փաստաբանն ասաց, որ նա տուժողի դատավարական կարգավիճակ չունի և չի էլ կարող ունենալ: «Բայց Ս. Համբարձումյանի պարագայում, ո՞վ գիտի, նախկին իշխանություններից ժառանգած 40 մլն ԱՄՆ դոլարի գործով, որպես հանցագործության զոհ ներկայանալու իմաստով, հնարավոր է, որ Ս. Համբարձումյանին տուժողի կարգավիճակ էլ շնորհվի: Սակայն դա կլինի այս մութ պատմության ամենազավեշտալի դրվագը, մի հետաքրքիր հանելուկ: Սակայն նրան տուժող ճանաչելու պատկերը հետևյալը կլինի. ոմն շեյխ 40 մլն ԱՄՆ դոլար է վճարում Ս. Համբարձումյանին՝ Հայաստանում հանքեր ձեռք բերելու և շահագործելու համար, Ս. Համբարձումյանը հայտարարում է, որ այդ գումարից 8, 14 կամ 17 մլն ԱՄՆ դոլարը կաշառք է տվել պաշտոնատար անձի, ով իրավասու չէր և չի էլ տրամադրել այդ հանքերը շեյխին, և հանկարծ այդ պայմաններում Ս. Համբարձումյանը հռչակվում է տուժող:

Որտեղ է տրամաբանությունը, տուժող պետք է ճանաչվի 40 մլն ԱՄՆ դոլար վճարողը, սակայն ոչ թե «կաշառքի գործով», այլ՝ «խարդախության գործով» Ի դեպ Ս. Համբարձումյանը հայտարարել է նաև, որ շեյխը 40 մլն ԱՄՆ դոլարից 700 000 ԱՄՆ դոլարն իրեն պարտք է մնացել, սակայն ինքը չի մանրացել ու այդ գումարը չի պահանջել: Սա էլ զավեշտալի հայտարարություն է իր դատական գործերի լույսի ներքո, քանի որ 2 մլն դրամի համար անձի դեմ դատարան է դիմել, միլիոնավոր դոլարների դատական գործեր ունի իր դեմ ու հանկարծ 700 000 ԱՄՆ դոլարից հրաժարվում է»,- իր կարծիքը հայտնեց փաստաբան Հովհաննիսյանը:

 

 Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Փարիզի իշխանությունները խստացրել են էլեկտրասքութերով երթևեկության կանոնները Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը» Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները Վրաստանը փակել է Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների արագ վերականգնման ճանապարհը Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՌոսպատենտը 2 տարի անց Google-ին թույլ տվեց Ռուսաստանում գրանցել Gemini ապրանքանշանը Ալկոհոլ օգտագործած ռուս տղամարդը Գյումրի բժշկական կենտրոնում դռան ապակի է կոտրել ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես. Արմեն Այվազյան ԱՄՆ-ից վառելիքի մատակարարումները փոխում են Կուբայի էներգետիկ շուկանԻրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից՝ որևէ սպառնալիքի առաջ. Մոհսեն Ռեզայի Ռուսաստանում անվանել են «այլ մոլորակ հիշեցնող» 10 վայրԻնձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում 12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող Բեռնատարների վարորդների 90 խախտում՝ ընդամենը 5 օրում Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար Comedy Woman-ի աստղը բացահայտել է՝ ինչպես է նիհարել 19 կիլոգրամովՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)Սոչիի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել վառելիքի պակասի պատճառով խուսափել անձնական մեքենաներով ուղևորություններից Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին Եգիպտոսում աշխատողներ տեղափոխող ավտոմեքենաների բախման հետևանքով 18 մարդ է զոհվել Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ) Միջերկրական ծովում նավերի կուտակում է գոյացելԶապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել Սեուտա մտած մոտ տասը հազար ներգաղթյալներ մնում են քաղաքումՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը «Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ) Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի Թռիչքի ժամանակ. օգոստոսի 20-ից սկսած այս մարդիկ կսկսեն հարստանալ. Ոսկե Հրեշտակը ցույց կտա փողի ճանապարհը Ալիևը մեկնել է Նախիջևան SNN. Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարների հետ բանակցություններ վարելու համարԱլիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել «Միան գնում ա դպրոց». Հրաչ Մուրադյանի ջերմ հրապարակումը (տեսանյութ)Սերբիան մտադիր է Շենգենյան գոտուն անդամակցելուն պատրաստ լինել մինչև 2027 թվականի վերջըՆիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը On սպորտային ապրանքանիշի բաժնետոմսերը կտրուկ անկել են վաճառքների թուլացման ֆոնինԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրը ԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Քրդական կուսակցությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում իր շտաբի վրա իրանական հրթիռի հարվածի մասին Թուրքիան առաջարկել է հացահատիկի նոր գործարք կնքելՈւկրաինայում անհանգստացած են ռուսական «Starlink-ի անալոգով»Ռուսաստանը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք G20-ի հանդիպումներինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 11-ին
Ամենադիտված