Վան Դեր Վարտը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին
Սպորտ
«Էսբերգ»-ի կիսապաշտպան Ռաֆայել Վան Դեր Վարտը հայտարարել է ֆուտբոլիստի կարեիան ավարտելու մասին:
«Կարծում եմ` հիմա ինձ պետք է կանգ առնել: Այստեղ եմ ֆուտբոլ խաղալու, այլ ոչ թե բուժվելու համար: Կցանկանայի առավելագույնս երկար խաղալ բայց դա անհնարին է: Մնում է միայն շնորհակալություն հայտնեմ ակումբներին, թիմակիցներին, մարզիչներին: Միայն ջերմ զգացմունքներ ունեմ, դա հինալի ժամաններ էին», -Վան Դեր Վարտի խոսքը մեջբերում է Voetbalprimeur-ը:
Վան Դեր Վարտը «Այաքս»-ի սան է, ով հանդես է եկել նաև «Համբուրգ»-ում, «Ռեալ»-ում, «Տոտենհեմ»-ում, «Բետիս»-ում ու «Միդտյուլանդ»-ում: 2001-231թ-ին խաղացել է Հոլանդիայի հավաքականում , որի կազմում անցկացրել է 100 խաղ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում