Առաջիկայում կհրապարակվեն «Արտաշատի ՋՕԸ» մյուս բոլոր գողություններն ու ջրագողությունները. Դավիթ Սանասարյան
Քաղաքական
Հովիկ և Հենրիկ Աբրահամյաններին հետ կապված ապօրինի ջրoգտագործումը Պետական վերահսկողական ծառայության միակ բացահայտումը չէ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
«Առաջիկայում կհրապարակվեն «Արտաշատի ՋՕԸ» մյուս բոլոր խախտումները, գողություններն ու ջրագողությունները»,– գրառման մեջ հայտնում է Սանասարյանը։
Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի ՋՕԸ» սպասարկման տարածքում:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հ. Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները, ըստ նախնական տվյալների, շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)