Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

«Իմ նպատակներից է լինելու քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը». Արցախի ՄԻՊ

Հասարակություն

 Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արտակ Բեգլարյանը առաջիկա ամիսներին պատրաստվում է հանդիպել պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Արցախի տարբեր շրջանների բնակիչների հետ, վեր հանել ոլորտում առկա խնդիրները, եղած դժգոհությունները և իր լիազորությունների շրջանակներում դրանց լուծումներ առաջարկել: «Արմենպրես»-ը զրուցել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ՝ պարզելու, թե որոնք են լինելու նորընտիր պաշտպանի առաջնային քայլերը և ծրագրերը:

-Պարոն Բեգլարյան, հոկտեմբերի 31-ին ԱՀ Ազգային Ժողովի կողմից դուք ընտրվեցիք Մարդու իրավունքների պաշտպան: Որո՞նք են լինելու ձեր առաջին քայլերը և հրատապ լուծում պահանջող ծրագրերը:

-Ես շարունակելու եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը:  Առաջիկա օրերին պլանավորում եմ հանդիպումներ պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրները, եղած դժվարությունները և նաև այդ խնդիրների լուծման հնարավոր տարբերակները:

Իհարկե, համակարգում նոր չեմ, գրեթե մեկ տարի զբաղեցրել եմ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, բայց անհրաժեշտ եմ համարում նոր կարգավիճակով հնարավորություն ունենալ ծանոթանալու խնդիրներին, որպեսզի ինքս ինձ համար կարողանամ պլանավորել հետագա աշխատանքները: Նախատեսում եմ նաև այցելել Արցախի տարբեր շրջաններ՝ տեղերում հանդիպելու բնակչության հետ: Այցելություններ եմ ունենալու նաև փակ և կիսափակ հաստատություններ:

Երկարաժամկետ աշխատանք է անհրաժեշտ բոլոր ոլորտներում՝ և՛ մարդու իրավունքների պաշտպանի, և՛ քաղաքացիական հասարակության, և՛ իշխանությունների բոլոր ճյուղերի մասնակցությամբ: Բնականաբար, շատ կարևոր է գործադիր իշխանության հետ պատշաճ համագործակցությունը, փոխադարձ վստահությունը, և ես փորձելու եմ այդ սկզբունքների հիման վրա ՄԻՊ աշխատանքները ծավալել՝  նպատակ ունենալով արձանագրել երկարաժամկետ արդյունքներ:

Առանձին ուշադրություն եմ դարձնելու երեխաների իրավունքների պաշտպանությանը: Մարդու իրավունքների պաշտպանի համար առաջնահերթություն է լինելու նաև հաշմանդամություն ունեցողների, տարեցների և մի շարք այլ սոցիալապես ավելի խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը:

 -Իսկ զորամասեր այցելություններ լինելո՞ւ են:

-Իհարկե, զորամասեր այցելություններին ևս առաջնային նշանակություն եմ տալու, բայց նախքան հետազոտությունները դեռ պետք է  նախապատրաստենք դրանց մեթոդական հենքը, և նաև աշխատակիցները նախապատրաստվեն մեթոդական առումով` ունենան համապատասխան ուղեցույցներ, որպեսզի  հնարավորինս արդյունավետ հետազոտություններ կատարենք: Դա վերաբերում է և՛ զորամասերին, և՛ մնացած բոլոր ուղղություններին:

-Իսկ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցության ուղղությամբ:

 -Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ նախորդի՝ Ռուբեն Մելիքյանի կողմից: Ես շարունակելու եմ նույն կուրսը` ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ մեր միջազգային գործընկերների հետ, և փորձելու եմ ընդլայնել աշխարհագրությունը ու խորացնել այդ համագործակցության ծրագրերը տվյալ գործընկերների հետ: Այդ ուղղությամբ իմ գործունեության գլխավոր սկզբունքն ու փաստարկը լինելու է մարդու իրավունքների համընդհանրությունը՝ ներկայացնելով, որ Արցախը չպետք է զրկված լինի մարդու իրավունքների գլոբալ համակարգի մասը կազմելու հնարավորությունից իր քաղաքական կարգավիճակի պատճառով:

-Արդյոք ավելացե՞լ է քաղաքացիների դիմումների քանակը Մարդու իրավունքների պաշտպանին:

-2017 թվականին դիմումների քանակը եղել է 119, և վերջին տարիներին տարեկան մոտավոր նույնքան դիմում է ստացել ՄԻՊ աշխատակազմը: Վերջին ամիսներին դիմումների քանակի աճի որոշակի միտում կա, և, կարծում եմ, այս տարի այն հնարավոր է միջինից ավելին լինի:  Բնականաբար, իրավագիտակցության խնդիր կա, քանի որ երբեմն դիմումներ ենք ստանում, որոնք ընդհանրապես մեր լիազորությունների շրջանակում չեն, սակայն դարձյալ փորձում ենք հնարավորինս աջակցել մարդկանց` առնվազն իրավական խորհրդատվություն տալով, թե  ինչպես կարող են իրենց իրավունքները պաշտպանել: Իմ նպատակներից մեկը լինելու է քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը և մարդու իրավունքների  պաշտպանության համապատասխան մշակույթի բարելավումը, որը լայն աշխատանքի անհրաժեշտություն ունի և՛ կրթական  և ու տեղեկատվական համակարգերի հետ գործունեության միջոցով, և՛ մի շարք այլ ուղղություններով:

-Արդյոք դիտարկո՞ւմ եք օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու հնարավորությունը:

-Օրենքը նման հնարավորություն տալիս է, և այդ մեխանիզմը կա: Իհարկե, աշխատակազմի հնարավորությունները բավականին սահմանափակ են , բայց այնքանով, որքանով մեր հետազոտությունների, վերլուծությունների արդյունքում մենք կկարողանանք վեր հանել օրենսդրական խնդիրները, բնականաբար, փորձելու ենք մասնակցություն ունենալ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական դաշտի բարելավման գործում:  

 

  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված