Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

«Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը հարվածի տա՞կ է

Վերլուծական
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, թե այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն: Հիշեցնենք՝ երեկվանից ուժի մեջ են մտել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները:
 
Փորձենք հասկանալ, թե Հայաստանի համար քաղաքական-տնտեսական ինչպիսին ռիսկեր են ի հայտ գալիս ստեղծված նոր իրավիճակում: Միանշանակ է, որ պատժամիջոցների իրականացման դեպքում Հայաստանի եւ հարեւան Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը պարտադիր կտուժի, քանի որ դրանք կսահմանվեն ոչ միայն իրանական ընկերությունների նկատմամբ, այլեւ այն ընկերությունների, որոնք չեն գործում Իրանի տարածքում, սակայն իրանական ընկերությունների հետ ակտիվորեն համագործակցում են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական մակարդակով:
 
 
Իրանը Հայաստանի 6-րդ առևտրային գործընկերն է։ Իրանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 4.1%-ը։ Այստեղ առանցքային է մնում գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքը: Վերջին տարիներին առևտրաշրջանառությունը անկումային էր: Միայն 2017-ից է նկատվել դրական դինամիկա, քանի որ արդեն չեղարկվել էին պատժամիջոցները: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2017թ. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 263.5 մլն դոլար, ինչը 10.3 տոկոս աճ է արձանագրել 2016թ. համեմատ: Քանի որ Իրանի հետ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի, ապա պատժամիջոցների վերականգնման դեպքում Հայաստանը ևս տնտեսապես կտուժի: Սա բացասական ազդեցություն կունենա նաեւ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու աշխատանքների վրա: Բացի այդ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը հայտնվելու է վտանգի առջև, իսկ ամենամեծ ռիսկը թերևս այն է, որ կարող է հարցականի տակ հայտնվել «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց»  գործարքը, եթե այն համարվի ոչ թե բարտեր, այլ՝ իրացում: Այս դեպքում Հայաստանը չի կարողանա այլևս գազ գնել իրանական կողմից, հետևաբար՝ կանգնելու ենք նոր շուկա գտնելու անհրաժեշտության առջև: Այս տեսանկյունից հետաքրքիր է՝ արդյո՞ք Թուրքմենստանից գազ գնելու ծրագիրը կդիտարկվի նոր կառավարության կողմից, ինչպես որ դիտարկվում էր, օրինակ, Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք: Եվ արդյո՞ք այդ առաջարկը դեռևս արդիական է:
 
 
Մեր ԱԳՆ-ն պարբերաբար մեսիջներ է հղում ամերիկյան կողմին, որ պետք է մտնել հայկական կողմի դրության մեջ: Սակայն Հայաստանին արդեն իսկ հասկացրել են, որ եթե մի քանի տարի առաջ այդպես էլ վարվել էին, այսօր, սակայն, նոր իշխանությունների համար հասկանալի լեզվով ասած՝ իրավիճակ է փոխվել և Հայաստանին որևէ արտոնություն չի տրվելու: Հայաստանը պետք է ինքը իր գլխի ճարը տեսնի, կամ էլ ընդունի ԱՄՆ խաղի կանոնները: Այդ դեպքում արդեն դժվար կլինի խուսափել խնդիրներից նաև քաղաքական հարթության մեջ:
 
Ս.Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված