Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Սվիտալսկին հորդորում է փոխել Սահմանադրությունն ու ազատվել խորհրդային կառավարումից

Քաղաքական

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին և պաշտոնական Բրյուսելն այն համոզմանն են, որ Հայաստանի համար կառավարման լավագույն մոդելը խորհրդարանականն է:

«ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում» քննարկում-սեմինարի ժամանակ վերջինս ասաց, որ թեև իր ու իր գործընկերների մասնավոր տեսակետները հաճախ չէին համընկնում Հայաստանի՝ խորհրդարանական մոդելին անցնելու հարցի առնչությամբ, բայց իրենց ընդհանուր եզրահանգումն այն էր, որ պառլամենտարիզմի անցումն անհրաժեշտ էր Հայաստանի համար:

Վերջինս, սակայն, նկատեց, որ ՀՀ-ում գործող Սահամանդրության հետ կապված որոշակի վերապահումներ ունեն ու խնդիրներ են տեսնում մեր մայր օրենքի մեջ, քանի որ այն կարծես մեկ հոգու համար գրված Սահմանադրություն լինի, իսկ իր անձնական կարծիքն այն է, որ պետք է փոխել Սահմանադրությունը:

«Հայաստանի Սահմանադրությունը մեծ լիազորություն է տալիս վարչապետին, իսկ նախագահը կարծես հարսանիքի գեներալ (պաշտոնաթող գեներալ) է: Իհարկե, աշխարհում ուրիշ այլ երկրներ նույնպես կան, որտեղ նախագահը գրեթե լիազորություն չունի, ինչպես օրինակ Գերմանիան է, բայց Գերմանիայում պառլամենտը երկպալատ է, որը ոչ պակաս լիազորություններով է օժտված: Ու եթե Գերմանիայում ուժեղ և հավասարակշող նախագահի կարիք չկա, ապա Հայաստանում դրա անհրաժեշտությունն ուղղակի անհրաժեշտություն է»,- մեկնաբանեց Սվիտալսկին:

Վերջինս, անդրադառնալով պառլամենտական կառավարման երկրում ուժային կառույցների վերահսկողության համակարգին, ասաց, որ Հայաստանի Սահամանդրությունն այդ մասով նույնպես կաղում է: «Ձեզ մոտ անգամ ներքին գործերի նախարարություն չկա: Աշխարհում առանց ներքին գործերի նախարարության երկրները հիմնականում կա՛մ նախագահական կառավարման մոդելի են, կա՛մ բռնապետական»,- ընդգծեց բանախոսը:

ԵՄ դեսպանը խոսեց նաև սփյուռքի դերի ու նշանակության մասին՝ կրկին հղում անելով Սահմանադրությանը: Ըստ նրա՝ Հայաստանի Սահմանադրությունը մեր այդքան մեծ սփյուռքին որևէ իրավունք չի տալիս: «Ես իհարկե համաձայն եմ, որ հարցը բավական բարդ է, որովհետև սփյուռքը կարող է ազդել, օրինակ, ընտրությունների ընթացքի վրա, և պատահական չէ, որ հույներն էլ վախենում էին, որ ԱՄՆ-ում բնակվող իրենց ազգակիցների մասնակցությունն ընտրություներին կարող է էական ազդեցություն թողնել դրանց արդյունքների վրա: Հետևաբար, որոշեցին ընտրության մասնակցության իրավունք տրամադրել միայն Եվրոպայում բնակվող հույներին: Իսկ Թուրքիայում, օրինակ, յուրաքանչյուր թուրք կարող է քվեարկել, բայց միայն Թուրքիայի տարածքում: Նրանց օդակայաններում ընտրատեղամասեր կան, և հազարավոր թուրքեր ժամանում են Թուրքիա զուտ միայն ընտրություներին մասնակցելու համար»,- նկատեց Պյոտոր Սվիտալսկին՝ շեշտելով, որ ՀՀ Սահամանդրությունը սփյուռքին որևէ ձայն չի տալիս:

ՀՀ-ում ԵՄ դեսպանի համոզմամբ՝ Հայաստանը նոր կառավարման մոդելի անցնելու անհրաժեշտություն ունի, քանի որ մեզ մոտ բավական շատ է խորհրդայինը: «Ի դեպ, ԽՍՀՄ նախկին երկրներից խորհրդային բարքերի մասին ամենաընդգծված նոստալգիան (նույնիսկ Ռուսաստանից առավել) Հայաստանի բնակիչների մոտ է դրսևորվում: Խորհրդային մտածելակերպը տեղ է գտնում նաև կառավարման մոդելում, ինչը նկատել էր նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որի ղեկավարած գործադիր մարմինը շաբաթական 50 որոշում էր ընդունում: Նա աշխատում էր դա վերացնելու ուղղությամբ, բայց 2016-ի նոյեմբերից այլևս դադարեցրեց աշխատել այդ ուղղությամբ»,- նկատեց բանախոսն ու հույս հայտնեց, որ նոր կառավարիչները, ի դեմս Փաշինյանի, կազատվեն այդ ժառանգությունից ու կփոխեն կառավարման ներկա մոդելը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված