Հակոբ Մկրտչյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում
Սպորտ
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում:
Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կարգում պոկեց 160 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 205 կգ՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Մկրտչյանը հավաքեց 365 կգ և ընդհանուր հաշվարկում գրավեց 7-րդ տեղը:
Նախօրեին տղամարդկանց պայքարում Անդրանիկ Կարապետյանը զրո էր ստացել:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում