«Յուվենտուս»-ը Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ կայանալիք հանդիպմանը:
«Դա մեծ խաղ է լինելու: Իհարկե, ցանկանում ենք հաղթել «Յուվենտուս»-ին:
«Յուվենտուս»-ն այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է: Ես լավ հարաբերություններ ունեմ Ալեգրիի հետ, մենք ընկերներ ենք: Ես Իտալիայում աշխատելու ժամանակաշրջանի վերաբերյալ վատ հիշողություններ չունեմ»-Մոուրինյուի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Նշենք, որ թիմերի միջև խաղը կմեկնարկի կեսգիշերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում