«Բարսելոնա»-ն առաջինն է, որն ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնա»-ն 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Ինտեր»-ի հետ:
Այս արդյունքի շնորհիվ կատալոնյան թիմը դարձավ առաջին ակումբը, ով դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ: «Բարսելոնա»-ն 17-րդ անգամ անընդմեջ հաջողությամբ է հաղթահարում խմբային փուլը:
B խմբում կատալոնացիները 10 միավորով առաջատարն են, «Ինտեր»-ը 7 միավորով երկորդն է, «Տոտենհեմը»` երրորդը (4) , Վերջին տեղում մեկ միավոր վաստակած ՊՍՎ-ն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)