Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Արդյունավետ ներդրումային քաղաքականությունը՝ տնտեսության զարգացման երաշխիք

Վերլուծական
Գաղտնիք չէ, որ անգամ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսության առջև ծառացած թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ ներդրումների ներգրավումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում ներդրումներ կատարելու խոչընդոտներ չկան: Գուցե համաձայնենք, որ խոչընդոտները վերացել են թավշյա հեղափոխության արդյունքում ստեղծված նոր իրավիճակի շնորհիվ, սակայն արդյո՞ք դրան զուգահեռ ստեղծվել են համապատասխան պայմաններ և միջավայր, որոնք ներդրումների ներգրավման համար պարտադիր գործոններ են: Ներդրողները, որպես կանոն, սովոր են ստանդարտ խաղի կանոններին: Ստանդարտ խաղի կանոնները թելադրում են, որ պետք է ներդրում կատարել զարգացած ինստիտուտներով՝ ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող երկրներում, այն երկրներում, որտեղ գործում է անկախ դատական համակարգ, այն երկրներում, որտեղ իրենց ներդրումը պաշտպանված է: Արդյո՞ք կառավարության ջանքերը՝ ուղղված այս պայմանների ձևավորմանը բավարար են: Թերևս՝ ոչ: Կառավարության ջանքերին զուգահեռ, անչափ կարևոր է նաև գործարարների անձնական օրինակը, որը կարող է ազդակ դառնալ թե՛ մեր հայրենակիցների, թե՛ օտարազգի ներդրողների համար, վստահություն ներշնչել նրանց, որ Հայաստանի ներդրումային դաշտը զերծ է ռիսկերից:
 
Կառավարության գործադրած ջանքերին զուգահեռ՝ այս փուլում՝ ներդրումների ներգրավմանն ուղղված գործնական քայլերով է աչքի ընկնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով օրեցօր ավելի ֆունդամենտալ է դարձնում «տնտեսական հեղափոխության» անհրաժեշտության մասին իր հնչեցրած թեզը: Օրերս Ծառուկյանի հրավերով Հայաստան էր ժամանել Քուվեյթի թագաժառանգ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը: Վերլուծելով թագաժառանգի ու Ծառուկյանի գործնական ու ընկերական հարաբերությունները, որոնց առաջին գործնական ազդակը եղել էր դեռևս 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ չենք սխալվի, եթե ասենք, որ նախատեսվում է լուրջ ու խոշորամաշտաբ ծրագիր։ Մասնավորապես, Քուվեյթի շեյխին ներկայացվել է մետաղների արտադրությամբ զբաղվող սիլիցիումի գործարանի կառուցման մանրամասները: Ծրագրի ավարտին ներդրումների ընդհանուր ծավալը կլինի մոտ 1 մլրդ դոլար, կստեղծվի շուրջ 3 հազար աշխատատեղ։ Սաբահ ընտանիքի ամենահայտնի անդամներից մեկը՝ Ալ Սաբահը Երևանում հավաստիացրել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ եղբայրության վրա հիմնված վստահությունը օգտագործվելու է ի շահ Հայաստանի տնտեսության և հայ ժողովրդի բարեկամության: Ալ Սաբահի այցից օրեր առաջ էլ, կրկին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, Հայաստանում անցկացվեց հեղինակավոր ներդրումային ֆորում, որի արդյունքում ծնվեցին մի շարք կարևոր ներդրումային ծրագրեր:
 
Սակայն, ինչպես արդեն նշեցինք, ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ է առաջին հերթին պետական մոտեցում, պետական կարգավորումներ և համապատասխան վստահության մթնոլորտի ձևավորում՝ պետական մակարդակով: Հայաստանի ներկայիս քաղաքական էլիտան պետք է լրջագույն ջանքեր գործադրի՝ աշխահաքաղաքական նման կացության մեջ հայտնված երկրում ներդրումներ ներգրավելու համար, առաջարկի փաթեթներ, արտոնություններ՝  նույն հարկային ամնիստիան կամ առնվազն՝ հարկային արձակուրդը, օրենսդրական կայուն երաշխիքներ, բարենպաստ գործարար միջավայր եւ կանխատեսելի գործընթացներ: Թե՛ ներդրումների ներգրավման, խրախուսման, թե՛ դրանց պաշտպանության համար միանշանակ պետական երաշխիքներ են անհրաժեշտ: Հենց այս՝ դեռևս բաց մնացած խնդիրներն են, որ օր առաջ պետք է լուծում ստանան կառավարության կողմից...
 
 
Ս.Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված