Սիսիանի հոսպիտալ տեղափոխված զինվորները լուրջ վնասվածքներ չունեն
Հայաստան
Ինչպես տեղեկացրել էինք , ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան այսօր Գորիսից դեպի Կուբաթլու ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան վիրավորներ։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ վիրավոր զինծառայողները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ։
ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Սիսիանի հոսպիտալից հայտնեցին, որ այնտեղ է տեղափոխել 12 զինծառայող։
«Զինվորները դեռ հետազոտման փուլում են, ախտորոշումներ չունենք, սակայն նախնական տվյալներով՝ լուրջ ոչինչ չկա»,-ասացին հոսպիտալից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)