Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականը սկսեց մարզական հավաքը
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմը սկսում է նախապատրաստվել ընկերական մրցաշարին:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նոյեմբերի 7-ին Հայաստանի Մ19 հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով նոյեմբերի 14-20-ը Երևանում կայանալիք ընկերական մրցաշարին, որին կմասնակցեն Հայաստանի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Հոլանդիայի մինչև 19 տարեկանների հավաքականները:
Մրցաշարը կանցկացվի 2019 թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի նախապատրաստության շրջանակում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)