Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Ձմռանը շենքը կարող է փլուզվել՝ տանիքի պատճառով. Շամլուղցիները դիմում են Փաշինյանին և նախարարներին (լուսանկարներ)

Հասարակություն

Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին,

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին և պաշտոնատար այլ անձանց՝ ահազանգելով, որ ապրում են վթարային շենքում, որը տանիքի պատճառով կարող է ձմռանը փլուզվել, և խնդրելով իշխանություններից համապատասխան քայլեր ձեռնարկել։

Շամլուղցիների բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին

Կառավարությանը ենթակա՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին

ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին

ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին

Բաց նամակ

Ձեզ ենք դիմում՝ Լոռու մարզի հանքարդյունահանող բնակավայրերից մեկի՝ Շամլուղ քաղաքի բազմաբնակարան ամենահին շենքի՝ 1-ին փողոցի, 10-րդ շենքի բնակիչներս: Մենք անելանելի վիճակում ենք հայտնվել և փրկության ձայն ենք բարձրացնում:

Երեք հարկանի, երկու մուտք ունեցող բազմաբնակարան 10-րդ շենքը տասնամյակներ շարունակ Շամլուղի դեմքն է եղել, կենտրոնական հրապարակում է գտնվում՝ այգու հարևանությամբ, խորհրդային տարիներին եղել է ամենագեղեցիկ ու հարմարավետ շենքն իր բարձր առաստաղներով, հարմարավետ կահավորված լայնարձակ մուտքերով և մեծ սենյակներով:

Երկու տասնամյակից ավելի մեր շենքի տանիքը երբևէ վերանորոգման չի ենթարկվել, ինչի արդյունքում շենքը այսօր հայտնվել է փլուզման եզրին, իսկ մեր՝ բնակիչներիս կյանքն ու անվտանգությունը սպառնալիքի տակ է:


Եռահարկ և երկու մուտքերից բաղկացած բազմաբնակարան շենքում բնակիչների կյանքն ուղղակի վտանգի տակ է՝ ամեն օր, յուրաքանչյուր անձրևից հետո ահը մեր մեջ է՝ «կարո՞ղ է տանիքը փլվի...»: Այս ձմռանը ուժեղ ձնային տեղումների դեպքում հնարավոր է շենքն ուղղակի նստի, իսկ մենք՝ բնակիչներս, մնանք փլատակների տակ: Տեղեկացնենք, որ շենքում արդեն կան փլուզված պատշգամբներ (նկարները՝ կցված են), որոնք իրական սպառնալիք են ներքևի հարկում բնակվող բնակիչների կյանքին և անվտանգությանը:

Շենքի սեփականատերերը, որոնց մի մասը արտերկրում են գտնվում, իրենց սեփականաշնորհված բնակարանները օգտագործում են տարվա տաք եղանակներին՝ վերադառնում են Հայաստանի այլ քաղաքներից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հունաստանից՝ մի քանի ամսով իրենց հանգիստն անցկացնելու, սակայն շենքը ամիս առ ամիս, շաբաթ առ շաբաթ, օրեցօր ավելի ու ավելի խարխուլ է դառնում, և բնակիչները չգիտեն ինչպես վարվել՝ եթե իրենց բնակարանները ներսից վերանորոգեն՝ միևնույն է, տանիքում անցքեր կան, անձրևն ու ձյունը ներս են անցնում, այսինքն՝ շենքը վտանգի տակ է գլոբալ առումով:

Տարիներ շարունակ Շամլուղի նախկին քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանին և նրա աշխատակազմին մենք՝ շարունակաբար հորդորել, խնդրել, պահանջել ենք՝ զբաղվել շենքով, սակայն նրանցից միաբերան միայն մեկ նախադասություն ենք լսել՝ «ձեր շենքը վթարայինի տակ ա»: Նույնիսկ մի քանի բնակիչներ ցանկացել են իրենց միջոցներով վերանորոգել իրենց պատշգամբը, կամ տանիքի մի հատված, սակայն նախկին քաղաքապետն ու նրա աշխատակիցները կրկին ասել են՝ «ինչի՞ եք ի զուր փող ծախսում, մեկ ա վթարային շենք ա»:

Ո՞վ և ե՞րբ է որոշել, որ Շամլուղի 1-ին փողոցի, 10-րդ շենքը «վթարային է», ինչո՞ւ բնակիչները պաշտոնապես տեղեկացված չեն դրա մասին՝ գրավոր: Եթե «վթարայինի» կարգավիճակ կա, ուրեմն ի՞նչ՝ մենք պետք է նստե՞նք, ամեն օր շնորհակալ լինենք Աստծուց, որ մեր շենքն այսօր էլ չփլուզվե՞ց: Իսկ ո՞րն է պատկան մարմինների անելիքը... Եթե «վթարային շենք» է, ուրեմն՝ կամ բնակիչներին հանե՛ք շենքից, այլ բնակարաններով ապահովեք, կա՛մ վերանորոգեք փլուզվող շենքը:

Մենք չգիտենք, թե որն է եղել մեր շենքի նկատմամբ ընդգծված և հետևողական արհամարհանքի պատճառը նախկին քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանի կողմից վերջին 15 տարիների ընթացքում, բայց այլևս չենք լռելու՝ դանակը ոսկորին է հասել: Մենք ոգևորված ենք, որ ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն արդեն մեկ տարի բավական ակտիվ աշխատում է, որոշ դրական քայլեր են իրականացվել Շամլուղում: Հույս ունենք, որ նա կտարբերվի նախորդից, մեր բարձրացրած փրկության այս ձայնը տեղ կհասնի և նա հետևողական կլինի Շամլուղի երբեմնի ամենաներկայացուցչական շենքը փրկելու և մեր՝ բնակիչներիս անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքը անհապաղ վերանորոգման կարիք ունի, խնդրում ենք, հորդորում ենք իշխանություններին 2019 թվականի համար միջոցներ հատկացնել՝ շենքը վերանորոգելու նպատակով, սակայն մինչ այդ շուտափույթ ամրացման կարիք ունի տանիքը, որը չենք կարծում, թե մեծ գումարների խնդիրն է: Առաջնային կերպով խնդրում ենք ամրացնել տանիքը, որպեսզի քամիներից խախտված ու վնասված տանիքի պատճառով այս ձմռանը շենքը չփլուզվի:

Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր՝

Անահիտ Ղորխմազյան, Արտակ Ամիրջանյան, Ռուբիկ Մանուկյան, Ծովիկ Գրիգորյան, Մանանա Առաքելյան, Հովիկ Առաքելյան, Եկատերինա Ղանդիլյան, Ռուսիկո Ղարիբյան, Էմմա Բարսեղյան, Նադեժդա Սեմյոնովա, Վալերի Բաթմանով, Ժորիկ և Էմմա Մուրադյաններ, Շուրիկ Վերմիշյան, Էմմա Ավետիսյան, Սամվել Մինասյան, Գագիկ Մինասյան, Էդիկ Մինասյան, Լևոն Գիգոյան։

7 նոյեմբերի, 2018թ.»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված