Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը. գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է
Սպորտ
Լոնդոնում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը:
Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը ուժերն է չափում ԱՄՆ ներկայացուցիչ, հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանու Կարուանայի հետ:
Մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր, իսկ առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 9-ին:
Շախմատային կարևորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին: Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ - Գելֆանդ և 2013 թվականի Անանդ - Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում