«Յունայթեդ»-ը հաղթելու համար ոչինչ չարեց, ինքներս մրցակցին նվեր արեցինք. Ռոնալդու
Սպորտ
Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յույնանթեդ»-ից կրած 2:1 հաշվով պարտությունը:
«Յուվենտուս»-ը վերահսկում էր ողջ խաղի ընթացքում և շատ պահեր ստեղծեց: Երեք-չորս հնարավորություն ունեինք ևս մեկ գոլ խփելու համար, սակայն թուլացանք և մրցակիցը պատժեց:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթելու համար ոչինչ չարեց: Այս դեքպում չի կարելի խոսել նույնիս հաջողության մասին: Մենք ինքներս մրցակցին նվեր արեցինք: Չնայած դրան՝ չպետք է հուսահատվենք, մենք իսկապես լավ խաղացինք և խմբում առաջատար ենք»,-Ռոնալդուի խոսքը մեջբերում է Football Italia-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում