Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահը կժամանի Երևան
Սպորտ
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հրավերով մեր երկիր կժամանի Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնը:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի պարալիմպիկ կոմիտեից: Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ պարոն Էնդրյու Փարսոնը Հայաստան կժամանի պաշտոնական այցով նոյեմբերի 11-12-ին:
Փարսոնը կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանում պարալիմպիկ շարժմանը նոր թափ հաղորդելու և հաշմանդամություն ունեցող անձանց սպորտում առավելագույն ներգրավվածությունն ապահովելու հնարավորությունները:
Էնդրյու Փարսոնը 2017 թ. սեպտեմբերից զբաղեցնում է Միջազգայինպարալիմպիկ կոմիտեի նախագահի պաշտոնը, մինչ այդ եղել է ԱՄՆ-իպարալիմպիկ կոմիտեի, ապա Բրազիլիայի պարալիմպիկ կոմիտեի նախագահը: Նա Միջազգային Օլիմպիական կոմիտեի խորհրդի անդամ է:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում