«Բանանց»-ն ու «Լոռի»-ն Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում են
Սպորտ
Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին «Բանանց»-ը և «Լոռի»-ն:
«Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում խփվեց միայն մեկ գնդակ: «Բանանց»-ի կազմում 50-րդ րոպեին աչքի ընկավ Էրիկ Պետրոսյանը: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 3:1 հաշվով՝ հօգուտ «Բանանց»-ի: Երկու խաղերի ընդհանուր 4:1 հաշվով «Բանանց»-ը շարունակում է պայքարը Հայաստանի գավաթի համար: Կիսաեզրափակչի մյուս ուղեգիրը նվաճեց «Լոռի»-ն, որը երկու խաղերի ընդհանուր` 3:1 հաշվով գերազանցեց «Փյունիկ»-ին:
Նախօրեին կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն, որոնք կմրցեն միմյանց դեմ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)