«Արսենալ»-ը դուրս եկավ հաջորդ փուլ (լուսանկարներ)
Սպորտ
Եվորպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում E խմբում ընգրկված Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալեց Լիսաբոնի «Սպորտինգ»-ին: Թիմերը չպարզեցին հաղթողին. երկրպագուները գոլի ականատես չեղան: Հանդիպման 87-րդ րոպեից հյուրերը մնացին տասը հոգով. դաշտից հեռացվեց Ժերեմի Մատյոն: Լոնդոնյան թիմը դուրս եկավ փլեյ-օֆֆ:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին:
Լոնդոնյան թիմը 10 միավորվ գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում