Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Մենք ազգային փոքրամասնություն ենք, մենք միշտ իշխանամետ ենք

Քաղաքական

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ներկա իշխանական կուսակցությունում չեն կողմնորոշվում ազգային փոքրամասնություններից թեկնածուներ ընտրելու հարցում։ 

Ընտրական օրենսգրքում ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայացվածությանը վերաբերող դրույթի համաձայն՝ ՀՀ ազգային փոքրամասնություններից ներկայացված կլինեն եզդիները, ռուսները, ասորիներն ու քրդերը՝ յուրաքանչյուրը՝ մեկական պատգամավորով:

Այս ընտրություններում, կարծես, բարդ ընտրության առաջ է կանգնած նոր իշխանությունը ամենամեծ՝ եզդիական համայնքի հարցում, քանի որ հավակնորդների թիվն աննախադեպ մեծ է։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում նախկին ընտրություններում եզդիական համայնքից ՀՀԿ ցուցակով առաջադրված Ռուստամ Մախմուդյանը նկատեց, որ որևէ պաշտոնական  քննարկում որևէ քաղաքական ուժի հետ չի ունեցել մինչ այժմ, սակայն համայնքում ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ չպատճառաբանված իրարանցումը շատ մեծ է․ «Բոլորի մոտ գայթակղություն կա, բոլորը իրենց նեղ շրջանակներում որոշում են, որ իրենք պատգամավոր են»։

Անդրադառնալով համայնքից հավակնորդների այդքան մեծ քանակին՝ Մախմուդյանը նշեց․

«Դա անհատների պարտաստվածություն չի. ցավոք մեր համայնքում դա սխալ են հասկացել, ու ամեն մեկը որոշել է ձևակերպել, որ ինքն է առաջադրվելու։ Առաջադրումը պետք է անի քաղաքական ուժը, և քաղաքկան ուժը եթե ցանկություն ունի որևէ անձի այդ ցուցակով տանելու՝ անկախ նրանից՝ իշխանություն է թե ընդդիմություն, պետք է այդ ձևաչափը քննարկվի»։ 

Չնայած հավակնորդների մեծ քանակին, այնուամենայնիվ, ըստ Մախմուդյանի՝ համայնքն առավելապես պատրաստ է կանգելու իր կողքին և աջակցելու։ 

Հարցին՝ հնարավո՞ր է նախկին քաղաքական ուժի ցուցակով նա մասնակցի, Մախմուդյանը մեջբերեց Սահմանադրության ներկայիս կարգավորումները. «Եզդիական համայնքը Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնություն ունեցող համայնքն է, և ըստ այդ կարգավորման՝ եզդի համայնքի ներկայացուցիչ խորհրդարան տանելու միակ  հնարավորությունը ունենում է խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը զբաղեցնող քաղաքական ուժը։ Կա մարդ, որ չի ցանկանում համայնքի ցուցակով առաջադրվել, դա այլ է, բայց ինչ վերաբերում է համայնքի քվոտայով գնալուն՝ դրա շանսն առավելապես ու կարգավորումներով բաժին է ընկնում առաջին տեղը զբաղեցնող քաղաքական ուժին»։

Իսկ Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Կնյազ Հասանովը մեզ հետ զրույցում նշեց․

«Մենք ազգային փոքրամասնություն ենք, մենք միշտ իշխանամետ ենք, մեր համայնքային հարցերը լուծվում են իշխանությունների հետ։ Անցյալ անգամ ես ներկայացվել եմ ՀՀԿ-ի երկրորդ  ցուցակում, որը քվոտա է նախատեսում ազգային փոքրամասնությանը և անցել եմ»։

Հասանովը նշեց, որ իշխանափոխությունից հետո հայտ են ներկայացրել ՔՊ-ում իրենց քվոտայով անցնելու համար, սակայն դեռևս որևէ լուր չունեն և սպասողական վիճակում են․ «Եթե կասեն՝ եկեք ՔՊ-ով մասնակցեք՝ կգնանք, եթե ոչ՝ տեսնենք՝ ինչ կլինի»։

Հասանովն, անդրադառնալով ազգային փոքրամասնությունների և քրդական համայնքի ներգրավվածությանը ՀՀ քաղաքականությունում՝ ասաց․ «Մենք գնում ենք ՔՊ ոչ թե կուսակցության քաղաքականության մեջ մտնելու, այլ գնում ենք մեր ազգային շահերը պաշտպանելու՝ կրթություն, մշակույթ և այլն,  որ այդ հարցերով մեր ձայնը ևս բարձրացնենք», - նշեց Հասնովը և հավելեց․ «Ինչ վերաբերում է պետք է գնանք կուսակցական խաղերի մեջ մտնենք, նշեմ, որ մեզ համար բոլոր իշխանական կուսակցությունները հարազատ են»։

Նշենք, որ 2011 թվականի մարդահամարի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են.

Եզդի՝ 35 308,

Ռուս՝ 11 911,

Ասորի՝ 2 769,

Քուրդ՝ 2 162:

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված