Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է
Սպորտ
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը: Լավագույնն է ճանաչվել «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը, ով դուբլ է ձևակերպել ՉԼ-ի խմբային փուլի 4-րդ տուրում դուբլի ՊՍՎ-ի հետ խաղում (2:1):
Նշենք, որ հավակնորդների թվում էին նաև «Ցրվենա Զվեզդա»-ի հարձակվող Միլան Պավկովը, ով «Լիվերպուլ»-ի դեմ խաղում նույնպես դուբլ է ձևակերպել, «Մանչեսթեր Սիթի»-ի խաղացող Ռիյադ Մարեզը, ով «Շախտյոր»-ի դեմ խաղում մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել, «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման, ով վերջին՝ «Վիկտորիա Պլզեն»-ի դեմ խաղում դուբլ է ձևակերպել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)