Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի չեմպիոն դարձավ և աշխարհի ռեկորդ գրանցեց
Սպորտ
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 435 կգ արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն:
Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գրանցեց 190 կգ արդյունքը, հետո 195 կգ և երրորդ մոտեցմանը, երբ Մարտիրոսյանը 197 բարձրացրեց, որն ի դեպ աշխարհի ռեկորդ էր, մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Այս ձևում Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Հրում վարժությունում Մարտիրոսյանը մոտեցավ 230 կգ (աշխարհի ռեկորդ) և բարձրացրեց այն: Այնուհետև երկրորդ մոտեցմամբ նա երկրորդ ռեկորդը սահմանեց` 240 կգ: Երրորդ մոտեցման հայ ծանրորդը չեկավ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում