Սպանություն Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա տղամարդու դի
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը գրում է․
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի: Ինչպես հայտնում է աղբյուրը, մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Հովսեփ Էմին փողոցից և այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված փողոցում 60 մետրից ավելի հայտնաբերել են արնանման հետքեր:
Պարզվել է, որ սպանվածը Երևանի բնակիչ, 34-ամյա Սանասար Բաղդասրայանն էր, ում մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի մի քանի հարվածի հետքեր: Այս պահին նշված փողոցում երթևեկությունը դադարեցված է Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)