Հայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունը Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով «Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊ Իշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվել Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցում Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրել Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը Ինձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ «Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը Հայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան 

Թավշյա 6 ամիսները. հաջողությունների և ձախողումների ինչպիսի «ուսապարկով» է Փաշինյանը գնում ընտրությունների

Վերլուծական
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո անցել է ուղիղ վեց ամիս, կամ կես տարի: Այս ժամանակահատվածը բավարար է հասկանալու համար, թե ինչպիսի արդյունքներ է ի վերջո գրանցել հեղափոխության հաղթանակը Հայաստանում, հաջողությունների և ձախողումների ինչպիսի ուսապարկով է Փաշինյանը ուղիղ մեկ ամիս անց գնալու այդ արդյունքների ինստիտուցիոնալիզացմանը՝ ընտրություններին:
 
Մի բան նկատելի է անգամ անզեն աչքով և առանց վերլուծությունների՝ հեղափոխական էյֆորիան, որն առկա էր վեց ամիս առաջ, այսօր զիջում է իր դիրքերը պրագմատիկ և փաստերի վրա հիմնված դատողություններին: Փաստերն էլ, ի դեպ, այնպիսինն են, որ անգամ քաղաքական թատերաբեմից հեռացող ՀՀԿ-ն է կես ճանապարհից փոշմանել և արդեն իսկ իրեն անվանում է միակ և անկրկնելի ընդդիմություն: Իսկ ընդդիմությունը, ինչպես գիտենք, կենսական ուժ է ստանում հենց իշխանության ձախողումների արդյունքում:
 
Վեց ամսվա ընթացքում տնտեսության մեջ ակնկալվող թռիչքը դեռևս նկատելի չէ: Ավելին՝ չկան այդ թռիչքի համար անհրաժեշտ նախադրյալները: Դրա մասին են խոսում անգամ Փաշինյանի թիմակիցները, որոնք կարծես նույնպես պոպուլիզմի և հրապարակային արված խոստումների դաշտից արդեն տեղափոխվել են դառը իրականություն, որտեղ հնարավորությունները և ցանկությունները չեն համընկնում: Թոշակների, նպաստների բարձրացման մասին արված խոստումներին այսօր փոխարինել է Բյուջե 2019-ի ընդունման տապալմանն ուղղված քայլերը, այն պարզ պատճառով, որ բյուջեն շատ ավելի համեստ է ստացվել, քան հրապարակում տված խոստումներն էին: Աշխատատեղերի ստեղծման խոստումներին փոխարինելու է եկել 300 հազարը աշխատում են, որ պահեն 800 հազարին, և ոչխար պահեք տրամաբանության մեջ արվող հայտարարությունները, մինչդեռ Հայաստանում գործազրկության աղետալի ցուցանիշը որևէ փոփոխություն չի ապրել: Ինչո՞ւ: Ոչ այն պատճառով, որ ազգն է թաբմալ, այլ այն պատճառով, որ ոչ բոլորը կարող են և ոչ բոլորն են պարտավոր կատարել պետության գործառույթները, ոչ բոլորն ունեն գործարար ջիղ, որպեսզի զրոյից բիզնես դնեն և ոչ բոլորն են վստահ , որ անգամ ԱԱԾ մասկի շոուներից հետո մեր երկրում բիզնեսով զբաղվելը զերծ է ռիսկերից: Վեց ամսվա ընթացքում չեն ստեղծվել պայմաններ անգամ ներդրումների համար, հարկային եռի թեթևացմանը, հարկային արձակուրդին կամ ամնիստիային սպասող հասարակությանը նոր իշխանությունները թավշյա նվեր մատուցեցին ի դեմս հարկային տեռորի և ՊԵԿ կողմից դեռևս փաթեթավորվող նվերի՝ ID քարտերի միջոցով զանգվածային հարկման, երբ բոլորը դառնալու են հարկ վճարող: Բացի այդ, տեղին է հիշել դեռևս ընդդիմադիր Փաշինյանի բոցաշունչ ելույթները, թե արտոնությունները տրվում են միայն օլիգարխներին, սակայն արի ու տես թավշյա կառավարության առաջին բիզնես արտոնությունը տրվեց հենց Սամվել Ալեքսանյանին: Իհարկե վարչապետը կարող է ասել, որ այս վեց ամիսների ընթացքում դրական փոփոխություններ ևս տեղի են ունեցել, օրինակ աճել է բիզնեսի վարկավորումը: Սակայն պետք չէ վերլուծական հզոր միտք ունենալ, հասկանալու համար՝ վարկավորումը աճել է այն պարզ պատճառով, որ բիզնեսը պարզապես խեղդվում է տնտեսությունում ֆինանսական մուտքերի իսպառ բացակայության պայմաններում:
 
Արտաքին քաղաքական ոլորտում թավիշը ևս շատ արագ վերացավ: Որքան էլ որ Հայաստանի միջազգային գործընկերները ըմբռնումով մոտեցան երկրում տեղի ունեցած փոփոխություններին՝ նրանք չեն շտապում օգնության ձեռք մեկնել Փաշինյանի կառավարությանը: Ավելին՝ ՌԴ-ի հետ երբեմնի դաշնակցային հարաբերությունները այսօր հասել են լարվածության գագաթնակետին, ՀԱՊԿ-ում քաղաքական ճգնաժամ է, ԵԱՏՄ-ում կյանքը կանգ է առել. ԵՄ-ի հետ համաձայնագրի դրույթների իրականացման մասին կարծես թե ընդհանրապես մոռացել են, իսկ ԱՄՆ հետ հարաբերությունների զարգացումը հղի է լուրջ վտանգներով, քանի որ Հայաստանի հետ Վաշինգոնից արդեն իսկ վերջնագրերի լեզվով են խոսում: Չկա առաջընթաց Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան հարաբերություններում: Տպավորություն է, որ շուտով տարածաշրջանում բարեկամական հարաբերություններ ենք ունենալու միայն Ադրբեջանի հետ ՝ սիրո ու թավիշի շրջանակներում տարվող ակտիվ պրո-ադրբեջանական քարոզչությունը ի վերջո պե՞տք է չէ իր պտուղները տա…
 
Փաշինյանի կադրային քաղաքականության մասին չեն խոսում միայն պարապները:Շատ չծավալվելով բոլորին հայտնի փաստերի շուրջ պարզապես նշենք, որ մամուլում առկա որոշ տեղեկությունների համաձայն նախորդ իշխանության օդիոզ դեմքերը կապահովեն իրենց տաքուկ անկյունները ԱԺ-ում այս անգամ արդեն ՔՊ ցանկով: Սա ամենն է , ինչ պետք է իմանալ թավշյա հեղափոխության առաջին վեց ամիսների արդյունքներն ամփոփելիս…
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույցԾանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՊիպոյանՍի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդելՖրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակինԻսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքները
Ամենադիտված