Էջմիածնի քաղաքապետը չի առաջադրելու իր թեկնածությունը ԱԺ արտահերթ ընտրություններում
Քաղաքական
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:
«Իրականությանը չեն համապատասխանում մամուլում տարածված լուրերը, թե ես ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ: Ինձ էջմիածինցիները վստահել են որպես քաղաքապետ, և ես առաջիկա 5 տարում այդ վստահությունն արդարացնելու առաքելություն ունեմ»,– նշեց Գասպարյանը։
Վերջինս վստահեցրեց, որ Էջմիածնում շատ բան է փոխվել և այլևս չկա որևէ օլիգարխիկ կլան, Էջմիածինը բավական հանգիստ է ու վախի մթնոլորտ չկա։
Դիանա Գասպարյանն Էջմիածին համայնքի ղեկավար է ընտրվել հոկտեմբերի 21-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)