4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ) Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն 

Չի կարող լինել իրավական պետություն առանց անկախ դատական համակարգի․ ՀՀ դատավորների միության հայտարարությունը

Իրավունք

ՀՀ դատավորների միությունն իր խորին մտահոգությունն հայտնում շրջանառության մեջ դրված՝ ««Պաշտոնատար գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) առնչությամբ, որով փորձ է կատարվում կտրուկ նվազեցնել դատավորի անկախության սոցիալական երաշխիքները:

Չի կարող լինել իրավական պետություն առանց անկախ դատական համակարգի: Դատական իշխանության անկախության ամրագրված է թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ հանդիսացող միջազգային պայմանագրերում և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընդունված փաստաթղթերում:

Ինչպես իր որոշումներից մեկում նշել է ՀՀ սահմանադրական դատարանը, դատարանների անկախությունը վերացական հասկացություն չէ: Այն ենթադրում է գործառնական, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության այնպիսի նախադրյալներ, որոնք անհրաժեշտ ու բավարար են դատարանների ու ողջ դատական իշխանության անկախությունը երաշխավորելու համար: Այս առումով, դատավորների համար բարձր կենսաթոշակի սահմանումը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ հանրային և, առաջին արդարադատության շահերի պաշտպանության միջոց, անկախության սոցիալական երաշխիք (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 20.09.2006 թվականի թիվ ՍԴՈ-647 որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել այն իրավական դիրքորոշումը, որ դատավորի պաշտոնավարած անձանց սոցիալական երաշխիքների ինստիտուտը կատարում է երկու սահմանադրաիրավական գործառույթ` մի կողմից, հանդիսանում է հիշյալ անձանց սոցիալական ապահովության սահմանադրական իրավունքի իրացման երաշխիք, մյուս կողմից` ապահովում է դատավորների և դատարանների անկախության սահմանադրաիրավական սկզբունքի իրացումը: իրավակարգավորման հետագա զարգացումները, գործառութային, կառուցակարգային ու նյութական անկախության երաշխիքների ապահովման հետ մեկտեղ, պետք է միտված լինեն դատավորի անկախության սոցիալական երաշխիքների ամրապնդմանը: Հայաստանի Հանրապետությունը միջազգային պարտավորություն է ստանձնել ոչ թե դատավորի և դատարանների անկախության երաշխիքների եղած հավասարակշռությունը պահպանելու, ամրապնդելու առումով: Այս առումով ՀՀ Սահմանադրության պահանջներից ու դատավորների անկախության սոցիալական երաշխիքների միջազգային չափորոշիչներից չի բխում այն հանգամանքը, որ օրենքով համարժեք երաշխիքներ չեն նախատեսվում 2014 թվականի հուլիսի մեկից հետո կենսաթոշակի իրավունք ձեռք բերող դատավորների անկախության սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ, և այս հանգամանքը պահանջում է իրավակարգավորման մոտեցումների վերանայում (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 16.09.2016 թվականի թիվ ՍԴՈ-1302 որոշումը):

Եվրոպայի խորհրդի շրջանակներում 1998 թվականին ընդունված «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի 6.4-րդ կետը սահմանում է, որ օրենքով սահմանված տարիքի հասնելուց հետո թոշակի անցած դատավորները պետք է ստանան այնպիսի կենսաթոշակ, որի չափը հնարավորինս մոտ է որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ 17.11.2010 թվականի թիվ Rec(2010)12 հանձնարարականի 54- րդ կետը սահմանում է, որ դատավորի կենսաթոշակը պետք է ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրա ստացած աշխատավարձի հետ: Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի կողմից 17.11.2010 թվականին հաստատված «Դատավորների հիմնարար սկզբունքների վերաբերյալ» խարտիայի 7-րդ կետն ամրագրում է, որ կողմնակի ազդեցությունից զերծ մնալու նպատակով դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով:

Նշվածը վկայում է այն հանգամանքի մասին, որ դատավորների համար կենսաթոշակի բավարար, վերջին աշխատավարձին հնարավորինս մոտ կենսաթոշակ սահմանելը դատավորների անկախության կարևորագույն երաշխիք է, որը միաժամանակ ապահովում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը և նպաստում է դատական իշխանության անկախության ամրապնդմանը: Մինչդեռ դատավորի կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ 1999 թվականից մինչ այժմ տեղի ունեցած օրենսդրական զարգացումները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունում չի ապահովվում դատավորի կենսաթոշակի և նրա ստացած աշխատավարձի ողջամիտ հարաբերակցությունը:

Դատավորի կենսաթոշակային ապահովության ոլորտում կատարված բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատավորի կենսաթոշակի չափն աստիճանաբար նվազել է, ինչը մեծացրել է խզումը դատավորի կենսաթոշակի և նրա ստացած վերջին աշխատավարձի չափերի միջև: Այսպես, օրինակ, եթե 2000 թվականին կենսաթոշակի իրավունք ունեցող դատավորի կենսաթոշակը կազմում էր նրա ստացած աշխատավարձի 75%-ը, ապա ներկայումս 01.07.2014 թվականի դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարած և կենսաթոշակի իրավունք ունեցող դատավորի կենսաթոշակը կազմում է մինչև 01.07.2014 թվականը ստացած աշխատավարձի 49.5%-ը, որը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափի 92%-ը: Շրջանառության մեջ դրված Նախագծով առաջարկվում է սահմանել կենսաթոշակի առավելագույն շեմ՝ նվազագույն կենսաթոշակի 10- ապատիկի չափով, որը կիրառվելու է նաև դատավորների (այդ թվում նաև՝ 01.07.2014 թվականի դրությամբ առնվազն 10 տարվա ստաժ ունեցող

դատավորների) նկատմամբ: Նախագծով բոլոր դատավորների համար կենսաթոշակի առավելագույն շեմի սահմանումը ևս մեկ անգամ կխորացնի դատավորի աշխատավարձի և կենսաթոշակի միջև առաջացած՝ առանց այն էլ անհամաչափ տարբերությունը: Փաստորեն, Նախագիծը շրջանառության մեջ դնելով՝ շարունակվում է դատավորների կենսաթոշակի չափի աստիճանական նվազեցման քաղաքականությունը, որն իրականացվում է զանազան վիճահարույց հիմնավորումների քողի ներքո:

Մինչդեռ պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել դատավորների անկախության սոցիալական երաշխիքների, այդ թվում նաև՝ կենսաթոշակի, ոչ թե նվազեցման, այլ աստիճանական բարձրացման ուղղությամբ: Դատավորների անկախության սոցիալական երաշխիքների, այդ թվում նաև՝ կենսաթոշակի, աստիճանական աճի պայմաններում է միայն հնարավոր ապահովել Հայաստանի Հանրապետությունում արդարադատության կայուն զարգացումը և իրավունքի գերակայության ամրապնդումը, ինչպես նաև հաղթահարել դատական իշխանության առջև ծագող տարատեսակ մարտահրավերները, ինչպիսիք են, օրինակ, դատական գործերի շեշտակի աճի պայմաններում դատական ատյանների համալրումն արհեստավարժ և մասնագիտական բարձր որակներով օժտված դատավորներով, դատական իշխանության նկատմամբ տարատեսակ ճնշումների պայմաններում արդարադատության բարձր առաքելությանն իրապես հավատարիմ դատավորների բնականոն գործունեության ապահովումը և այլն: Այսպիսով, Նախագծով անտեսվում է դատավորի անկախության սոցիալական երաշխիքի կարևոր բաղադրատարր հանդիսացող` կենսաթոշակային ապահովության վերաբերյալ նրա իրավաչափ սպասելիքների իրացման երաշխավորումը:

Վերոգրյալի լույսի ներքո կոչ ենք անում Նախագծի ընդունման նախաձեռնությամբ հանդես եկած մարմնին վերանայել այն. կենսաթոշակի առավելագույն շեմը չպետք է տարածվի դատավորների նկատմամբ, քանի որ դատավորների գործող կենսաթոշակային ապահովության կառուցակարգերն արդեն իսկ լիարժեքորեն չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, իսկ դատավորների գործող կենսաթոշակի չափի նվազեցումն էլ ավելի է խորացնելու այդ անհամապատասխանությունը՝ վտանգելով դատավորների անկախության սահմանադրաիրավական սկզբունքի կենսագործումը:

«Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության խորհուրդ

Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահը
Ամենադիտված