Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Հայաստանում ապրող եզդիների վիճակը բարդացել է

Հասարակություն

Մի խումբ եզդիների հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում եզդի ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքի քաղաքականություն է տարվում ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունների կողմից: Այժմ խոսենք փաստերով. թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցավ իշխանափոխություն, հազարավոր մարդիկ տարբեր բնագավառներում պաշտոններ ստացան: ՀՀ-ում հայերից հետո թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են, բայց որևէ եզդի որևէ տեղում պաշտոն չստացավ: Մենք ունենք բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներ, որոնք Հայաստանը թողնում, արտագաղթում են: Հայաստանի եզդի համայնքը ունի իր ղեկավարությունը՝ Եզդիների ազգային միությունը, որի նախագահն է Ազիզ Թամոյանը: Իշխանավորները նրա հետ որևէ անգամ հանդիպում կամ ընդունելություն չեն կազմակերպել: 

Ա. Թամոյանի կողմից 1988 թ.-ից սկսած ԵՊՀ-ում պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի աջակցությամբ ստեղծվել է Ջանգիր աղայի անվան ռազմական ջոկատ, Ա. Թամոյանի ղեկավարությամբ 500 եզդի կամավորականներ իրենց մասնակ-ցություւնը բերեցին ինչպես Արցախում, այնպես էլ Երասխի ճակատամարտերում: Եզդիները ունեցել են 40-ից ավելի զոհեր, որոնցից մեկը Քյարամ Սլոյանն էր, որին թշնամիները գլխատեցին: Ա. Թամոյանի ղեկավարությամբ Սպիտակի երկրաշարժի ժամանակ կազմվեց եզդիական ջոկատ:

Տասնյակ մարդկանց փրկեցին փլատակների տակից: Սակայն իշխանավորների կողմից այս ամենը չի գնահատվում: Ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունների կողմից Հայաստանում տանում են ազգահալած քաղաքականություն: Օրինակ, Հայաստանում կա մեկ քուրդ ընտանիք:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Արագածոտնի 5 գյուղերում երեխաները սովորում են քրդերեն լեզու, պատմություն, կրոն, իսկ եզդի երեխաների ծննդյան վկայականներում գրված է «եզդի»: Նույն մարզի Ռյա Թազա գյուղում կա Քրդական Բանվորական կուսակցություն գրասենյակ, քուրդ աշխատողներ: Նրանք Թուրքիայի բնակիչներ են:

Միշտ շրջագայում են եզդիական համայնքներում և ասում, որ եզդին քուրդ է : Այդ մասին Եզդիների ազգային միությունը՝ Ա. Թամոյանի գլխավորությամբ հար¬յուրից ավելի նամակներ է հղել ՀՀ ղեկավարությանը: Լռում են, հարցը չի կարգավորվում, լուծում չի ստանում: Միաժամանակ պետք է ասել, քրդական բանվորական կուսակցությունը միջազգայնորեն ճանաչվում է որպես տեռորիստական կազմակեր¬պություն: Հետաքրքիր է, որ ինչպես նախկին, այնպես է ներկայիս իշխանավորները արհամարհում են, խտրականություն են դրսևորում եզդի համայնքի նկատմամբ:

Օրինակ, նախկին և այս ընտրություններում արհամարհում են մեր համայնքին: Հայաստանում կա մեկ քուրդ, նրան էլ դարձրել են ազգային ժողովի պատգամավոր, իսկ եզդիների համայնքին անտեսել են: Նախկինում էլ Հանրապետական կուսակցության կողմից բերեցին քրդամետ մեկին, այսինքն, եզդի չի ընտրվել: Իշխանությունները հաշվի չեն նստում Եզդիների ազգային միության ղեկավարության հետ: Դարձյալ կբերեն այնպիսի մարդու, որ անընդունելի է եզդի համայնքի համար:

Ազգային փոքրամասնությունները Հայաստանում կազմում են երկու տոկոս: Աշխարհում չկա ուրիշ այդպիսի երկիր:

Այժմ ուշ չի, թողեք, Եզդիներն ընտրեն իրենց թեկնածունին: Սա ևս պատճառ կդառնա արտագաղթի շարունակման համար: Մեկ ամսից ավելի առաջ Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նախագահության նիստով ներկայացվել էին համայնքի ներկայացուցիչներ Խդր Սուրենի Հաջոյանի և հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանի թեկնածությունները։

Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 7-ին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում, որը գտնվում է Երևանի Զաքյան փողոցի վրա, ասել են, որ ներկայացնենք նաև ներկայացված անձանց վերաբերյալ անձնական փաստաթղթերը։ Այս ամսվա նոյեմբերի 9-ին վերոհիշյալ գրասենյակում ասել են, որ ցուցակները արդեն լրացրել են և արդեն ուշ է։

Պահանջում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ պահանջի ցուցակները և պարզի իրականությունը։ Մեր միությունը թեկնածուների անունները ներ¬կայացրել է բոլորից առաջ, բայց հիմա էլ ասում են, թե ուշ է։ Մենք համոզվում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչ է կատարվում իր կուսակցությունում։ Պահանջում ենք չեղյալ համարել չորս մարդկանց ցուցակը, որ ասում են գրել են։ Ի՞նչ են անում եզդիները Հայաստանում. զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Մեկ կգ կաթը եզդիները վաճառում են 130 դրամով: Հուսով ենք, իշխանավորները թույլ կտան, որ մենք ինքներս Ազգային ժողովի պատգամավոր ընտրել, իսկ եթե ոչ մենք ձեր կողմից ընտրված թեկնածուին չենք ճանաչելու, որովհետև հակաեզդիական նշանակում կլինի: Հայաստանում վերջին տարիներին հին գյուղերի անվանումները վերացվել են, այդ թվում Կոտայքի մարզի Ամո գյուղը վերածվեց Զովունի գյուղի:

Եզդիների անունից փողոցից մեկին պետք է բերեն և ասեն՝ սա մեր մարդն է: Իհարկե, ոչ ոք իրավունք չունի նման հայտարարություններ անելու, դա մեր նախագահության որոշելիք հարցն է, ոչ թե ձեր:

Չի կարելի սեպ խրել մեր դարավոր բարեկամության մեջ: Մեր բարեկամությունը մնում է կայուն, հաստատ, մեր երկու ազգերի պատմության էջերում սև էջ չի գրանցվել: Հուսով ենք, որ իշխանավորները ճիշտ կվարվեն, ճշմարտությանը վնաս չեն պատճառի:

Դիմողներ՝

Բրո Հասանյան (հոգևոր առաջնորդ)

Խուդոյան Մակո

Սլոյան Քյարամ

Սլոյան Խդր

Աջամյան Չոլո

Աջամյան Վալոդ

Ասոյան Գոգո

Ասե Ալիյան

Սուրիկ Ավդալյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված