«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին Իսրայելն ու Վենեսուելան 17-ամյա ընդմիջումից հետո կվերականգնեն հյուպատոսական հարաբերությունները Մահացել է Toyota-ի նախկին ղեկավար՝ ընկերությունը համաշխարհային ավտոհսկայի վերածած Հիրոսի Օկուդան Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային 

ՀՀԿ-ն հրապարակել է ծրագիրը

Քաղաքական

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդն երեկ՝ նոյեմբերի 11-ի իր նիստում հավանություն է տվել քաղաքական բանաձևի նախագծին, որը նաև նախընտրական ծրագիր է համարվելու:

ՀՀԿ-ի կայքում ներկայացված է ծրագիրը․

  • Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ազգային պահպանողական կուսակցություն է, որի նպատակներն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենության գաղափարներից: Հայության բնօրրանը Հայկական բարձրավանդակն է, որը Հայոց անփոխարինելի հայրենիքն է:
  • Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր գոյության, հարատևումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: Այդ նպատակի իրագործման գրավականը Հայ ազգային գաղափարախոսությունն է, որում էական տեղ ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը:
  • Իր առաքելության գիտակցումն ունեցող յուրաքանչյուր ազգ, ելնելով սեփական աշխարհընկալումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատևման ռազմավարությունը, որոնց տեսաբանված ամբողջությունը հանդես է գալիս իբրև տվյալ ազգի գաղափարախոսություն: Հայ ազգային գաղափարախոսությունը կառուցվում է հայոց արժեհամակարգի ու պատմամշակութային փորձի զուգակցումով` ազգային և համամարդկային արժեքների համադրմամբ: Այն պետք է ամրապնդի հայության հավատը սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ և իբրև գաղափարախոսական համակարգ` մշտապես զարգացում ապրի:
  • Մենք հավատում ենք, որ գոյություն ունի Աստծո կողմից մարդուն տրված բարոյական նորմերի հաստատուն համակարգ, որին հետևելը ինչպես անհատի, այնպես էլ հասարակության սրբազան պարտքն է:
  • Ազգերի մշակութային մերձեցում (բայց ոչ ձուլում), գիտատեխնիկական, տնտեսական միավորում (և ոչ մեկուսացում), այսինքն` հոգևոր-մշակութային ինքնատիպություն և քաղաքակրթական ընդհանրություն. այսպես ենք մենք հասկանում աշխարհի բնական կարգը, այսպիսին է ազգայինի և համամարդկայինի մեր ընկալումը:
  • Աստծո կամոք մենք արարվել ենք որպես հայեր, հետևապես` մեր և Արարչի միջև հարատև կապն ապահովվում է Հայ տեսակը հավիտենականացնելու ճանապարհով: Այս ելակետն ունենալով` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեր պատմության հեթանոսական և քրիստոնեական ժամանակաշրջաններն արժևորում է ազգայինի առաջնայնության սկզբունքով:
  • Բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, հայոց լեզվի ու մշակույթի, դրանով իսկ` հայության միասնության պահպանման գործում, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այն համարում է հայ ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին:
  • Մենք դավանում ենք պահպանողականություն, քանզի այն մարդկության կողմից դրականորեն գնահատված և պատմականորեն արդարացված հիմնարար արժեքների, բարոյական նորմերի պահպանումն է: Այն ոչ թե առհասարակ հնի, այլ` հավերժի հաստատումն է: Այն ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն է. այն արժեքավորի, որ ստեղծվել է անցյալում և ստեղծվելու է ապագայում: Այս առումով, պահպանողականությունը ոչ միայն անցյալապաշտություն չէ, այլև` ապագայատենչ է, քանզի ապահովում է պատմության անխզելիությունը, ժամանակների կապը, որով` հավիտենական արժեքների անդադար արարումը:
  • Պահպանողականությունը սկզբունքորեն մերժում է ուժի միջոցով հասարակարգի փոփոխությունը, քանզի այն խախտում է հանրային կյանքի բնականոն զարգացման ընթացքը: Ըստ այդմ, պահպանողականության խնդիրն է՝ համարժեք բարեփոխումների միջոցով կանխել հասարակական ցնցումները:
  • Պահպանողականությունը գաղափարախոսական հուսալի հենք է ինչպես հոգևոր-մշակութային ինքնատիպությունը պահպանելու, այնպես էլ` համաշխարհային զարգացումներից ետ չմնալու առումով:
  • Հայ իրականության մեջ գործող բոլոր հասարակական, քաղաքական ուժերի, անհատների հետ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր հարաբերությունները կառուցում է ազգային և պետական շահերի առաջնայնության սկզբունքով, որոնք բարձր է դասում անձնական և հատվածական շահերից:
  • Պետության գործունեության հիմնական սկզբունքների և ուղղությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի հետևյալ մոտեցումները.
  • Հայոց պետությունը հայության նպատակների իրականացման հիմնական և ամենաարդյունավետ միջոցն է:
  • Պետության հզորացումն է այն միակ երաշխիքը, որն ապահովելու է մեր ժողովրդի զարգացումն ու հարատևությունը, քաղաքացիների բարեկեցությունը, մեր սահմանների պաշտպանությունը, մեր տեղն ու դերը միջազգային ասպարեզում:
  • Պետական կառավարման ձևը, կախված իրականացվող նպատակների, ծրագրերի լուծման արդյունավետությունից, կարող է փոխվել պետության զարգացման տարբեր փուլերում, իսկ կառավարման համակարգի գործունեությունը պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության, օրենքի իշխանության, ազգային անվտանգության հայեցակարգերի վրա:
  • Պետությունը պետք է աջակցի քաղաքական համակարգի զարգացմանը, ժողովրդավարության կայացմանը, մասնակի և փուլային բարեփոխումների ճանապարհով` հասարակության անընդհատ բարելավմանը: Ցանկացած բարեփոխում պետք է համապատասխանի հասարակության ավանդական արժեհամակարգին` միաժամանակ, ըստ անհրաժեշտության, ուղղված լինելով դրա արդիականացմանը:
  • Ամենաարդյունավետ քաղաքական համակարգը, որն ի զորու է լիարժեք պաշտպանել իր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բազմակարծության վրա հիմնված ժողովրդավարությունն է, որտեղ քաղաքացիները ընդունում և կիսում են իրենց պատասխանատվությունը պետության և մարդու հանդեպ:
  • Արտաքին քաղաքականության ոլորտում պետության գործունեությունը պետք է ուղղված լինի հարևան երկրների հետ բարիդրացիական և կայուն հարաբերությունների հաստատմանն ու պահպանմանը, միջազգային հանրությանը բնականոն ինտեգրմանը, նրանում Հայաստանի դերի մեծացմանը, աշխարհի մյուս երկրների հետ փոխշահավետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ կապերի զարգացմանը:
  • Հայոց պետության տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինի համաշխարհային փորձի վրա` հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները: Պետությունը պետք է ապահովի տնտեսության պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության համար նպաստավոր պայմաններ` հանդես գալով որպես սեփականության բազմաձևության և ազատական տնտեսական համակարգի զարգացման երաշխավոր: Ազատական տնտեսական համակարգը պետք է հիմնված լինի մրցակցության և ձեռներեցության ազատության վրա, գործելով շրջակա միջավայրի պահպանման հրամայականով, միաժամանակ մնալով սոցիալապես արդար և պատասխանատու:
  • Պետությունը պետք է ապահովի իր քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանի նրանց արժանապատվությունը, արդյունավետ միջոցառումներ իրականացնի իր քաղաքացիների կենսապահովման պայմանների բավարարման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ըստ արժանվույն գնահատի նրանց վաստակը Հայրենիքի առջև:
  • Հայ հասարակության հիմքն ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից:
  • Կրթությունը պետք է անհատին տա խոր և բազմակողմանի գիտելիքներ` միաժամանակ ապահովելով այն գիտակցումը, որ դրանք պետք է ծառայեն ինչպես անձնական բարօրությանը, այնպես էլ Ազգի և Հայրենիքի հզորացմանը: Կրթական համակարգը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու, գիտելիք ստեղծելու ունակությունը: Այն պետք է ձևավորի մարդկային և ազգային բարձր արժեքներ դավանող սերունդ:
  • Գիտությունն ու մշակույթը պետք է ծառայեն Ազգի հոգևոր և նյութական արժեքների վերականգնմանը, պահպանմանն ու զարգացմանը, բացահայտեն հայի ինքնությունը, աշխարհընկալումը և կենսակերպը: Մշակույթն ու գիտությունը պետք է իրականացնեն ազգային ավանդույթների ու գիտատեխնիկական առաջընթացի զուգակցումը` մեր երկրի համար աշխարհում ապահովելով բարոյահոգեբանական, մտավոր և տեխնոլոգիական առաջնակարգ դիրքեր: Մշակույթը, կրթությունը և գիտությունը պետք է լինեն պետական հոգածության հիմնական առարկա:
  • Պետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքահայության ներուժի համախմբման համար` ի նպաստ Հայոց պետության հզորացման և Սփյուռքի արժանապատիվ գոյատևման, հիմնական նպատակ ունենալով սփյուռքահայության վերադարձը Հայրենիք:
  • Մարդու իրավունքների և ազատությունների, պարտականությունների և պատասխանատվության ներդաշնակ համադրումը պետք է իրականացվի հետևյալ մոտեցումների հիման վրա.
  • Հայոց պետության գլխավոր հարստությունն ազգի և պետության հանդեպ պատասխանատվության գիտակցում ունեցող մարդն է` իր ֆիզիկական, մտավոր և բարոյական ներուժով:
  • Պետությունը պետք է արժևորի համընդհանուր արդարությունը, հավասարությունը, ճշմարտությունը, համերաշխությունը, փոխօգնությունը, մարդու արժանապատվությունը, ազատությունը և պատասխանատվությունը:
  • Մարդու ազատությունը կարող է իմաստավորված լինել, եթե զուգակցված է պատասխանատվության և բարոյականության հետ:
  • Տղամարդն ու կինը հավասար են Աստծո և պետության առջև, ունեն միևնույն իրավունքները, և այս սկզբունքը պետք է արտացոլվի պետության գործունեության բոլոր ուղղություններում:
  • Բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություններ, որոնք լավագույնս կբացահայտվեն և կիրագործվեն արդարության պայմաններում, անձնական, ընտանեկան և հանրային բարիք ստեղծելու մղումով և համերաշխության մշակույթի ներքո:
  • Բազմակարծության, քաղաքական ազատությունների, մրցակցային հավասար պայմանների, մտքի, խոսքի, խղճի ազատության լիարժեք կենսագործումն այլընտրանք չունի:
  • Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լինի լսելի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ»Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին Իսրայելն ու Վենեսուելան 17-ամյա ընդմիջումից հետո կվերականգնեն հյուպատոսական հարաբերությունները Մահացել է Toyota-ի նախկին ղեկավար՝ ընկերությունը համաշխարհային ավտոհսկայի վերածած Հիրոսի Օկուդան Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Փարիզի իշխանությունները խստացրել են էլեկտրասքութերով երթևեկության կանոնները Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը» Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները Վրաստանը փակել է Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների արագ վերականգնման ճանապարհը Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՌոսպատենտը 2 տարի անց Google-ին թույլ տվեց Ռուսաստանում գրանցել Gemini ապրանքանշանը Ալկոհոլ օգտագործած ռուս տղամարդը Գյումրի բժշկական կենտրոնում դռան ապակի է կոտրել ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես. Արմեն Այվազյան ԱՄՆ-ից վառելիքի մատակարարումները փոխում են Կուբայի էներգետիկ շուկանԻրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից՝ որևէ սպառնալիքի առաջ. Մոհսեն Ռեզայի Ռուսաստանում անվանել են «այլ մոլորակ հիշեցնող» 10 վայրԻնձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում 12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող Բեռնատարների վարորդների 90 խախտում՝ ընդամենը 5 օրում Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար Comedy Woman-ի աստղը բացահայտել է՝ ինչպես է նիհարել 19 կիլոգրամովՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)Սոչիի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել վառելիքի պակասի պատճառով խուսափել անձնական մեքենաներով ուղևորություններից Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին Եգիպտոսում աշխատողներ տեղափոխող ավտոմեքենաների բախման հետևանքով 18 մարդ է զոհվել Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ) Միջերկրական ծովում նավերի կուտակում է գոյացելԶապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել Սեուտա մտած մոտ տասը հազար ներգաղթյալներ մնում են քաղաքումՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը «Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ) Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի Թռիչքի ժամանակ. օգոստոսի 20-ից սկսած այս մարդիկ կսկսեն հարստանալ. Ոսկե Հրեշտակը ցույց կտա փողի ճանապարհը Ալիևը մեկնել է Նախիջևան SNN. Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարների հետ բանակցություններ վարելու համարԱլիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել «Միան գնում ա դպրոց». Հրաչ Մուրադյանի ջերմ հրապարակումը (տեսանյութ)Սերբիան մտադիր է Շենգենյան գոտուն անդամակցելուն պատրաստ լինել մինչև 2027 թվականի վերջը
Ամենադիտված