Եզդիները ՔՊ-ին խնդրում են իրենց թեկնածու համարել Ռուստամ Բաքոյանին (տեսանյութ)
Քաղաքական«Այո՛, Ռուստամ Բաքոյանն իմ ընկերն է։ Վերջին օրերին մամուլում տարածվում են լուրեր, որ Արարատի մարզպետը ներկայացնում է Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը՝ որպես եզդիների ներկայացուցիչ ԱԺ-ում։ Կա նման բան, ես չեմ թաքցնում, քանի որ ճանաչում եմ Ռուստամ Բաքոյանին, չեմ ճանաչում մյուս թեկնածուներին, որոնք ներկայացել են եզդիական համայնքից և չեմ կարող պնդել տեսակետս այլ թեկնածուի առաջադրման հարցում: Այսօր էլ ես պաշտպանում եմ իմ ընկերոջը՝ թե կուսակցական ցուցակում ընդգրկվելու, թե հետագայում՝ ընտրություններում, նրան պաշտպան կանգնելու հարցում, որպեսզի ի դեմս Ռուստամ Բաքոյանի՝ եզդի համայնքը ներկայացված լինի ԱԺ-ում»,- իր ելույթում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)