ՀՀԿ-ն պետք է նախ հայտնվի խորհրդարանում, որ մի հատ էլ կոալիցիա կազմելու հարց լինի. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)
Քաղաքական«Եթե ժողովուրդը ցանկանա, որպեսզի ՀՀԿ-ն լինի ընդդիմություն, ուրեմն այդպես էլ կլինի»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Թող չասեն, թե միակ ընդդիմությունն իրենք կարող են լինել, ՀՀԿ-ն պետք է նախ հայտնվի խորհրդարանում, որ մի հատ էլ կոալիցիա կազմելու հարց լինի։ Կոալիցիա միանշանակ չենք կազմի ոչ ընտրություններից առաջ, ոչ էլ հետո»,-ասաց Հակոբյանը։
Հարցին, թե նա խիստ կասկածելի՞ է համարում, որ ՀՀԿ-ն կհաղթահարի անցողիկ շեմը, Հակոբյանը պատասխանեց․ «Այո, բնականաբար»։
Հակոբյանը հավելեց, որ եթե ռեբրենդինգ անեին, եթե այդ ՀՀԿ հապավումը իրենց վրա դաջված չլիներ, միգուցե այնտեղ լինեին պատգամավորներ, որ արժեր՝ լինեին խորհրդարանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)