Գաբրիել Ղազարյանն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագա
Սպորտ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսին:
Կողմերը քննարկել են պարալիմպիկ շարժման զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը՝ կարևորելով Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի սերտ համագործակցությունը մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ:
Նախարարի պաշտոնակատարը Փարսոնսին տեղեկացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հաշմանդամների սպորտի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին և նշել, որ աշխատանքները տարվում են ինչպես բարձրագույն սպորտային միջոցառումներին հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությունն ապահովելու, այնպես էլ մասսայական սպորտի ծրագրերում նրանց ընդգրկելու ուղղությամբ:
Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահն անդրադարձել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համագործակցությանը, ինչը, հյուրի խոսքերով, հաջող իրականացվում է միջազգային կոմիտեների մակարդակով:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)