ՊՆ-ն զինծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին կհոգա խնայողությունների հաշվին
Հասարակություն
Պաշտպանության նախարարության հաջորդ տարվա բյուջեով զինծառայողների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Գերատեսչությունն այս խնդիրը կլուծի խնայողությունների հաշվին: Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ պաշտպանությաննախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Անգամ մոտ 26.6%-ով բարձրացվող պաշտպանական բյուջեում, որի 45.5%-ը աշխատավարձերն են, նախատեսված չէ աշխատավարձերի բարձրացում, բայց ՊՆ-ն հնարավորություն ունի խնայողությունների հաշվին հավելավճարների միջոցով հոգալ աշխատավարձի բարձրացումը: Մենք ունենք այդ հնարավորությունը, ու առաջնահերությունը տրվում է մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողներին»,- ասաց Տոնոյանը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ տնտեսության զարգացման, հարկերի պատշաճ վճարման, բյուջեի ավելացման պարագայում իրենք կկարողանան խոսել նաև զինծառայողների բյուջետային աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)