ՀԱԿ-ը չի մասնակցի ԱԺ ընտրություններին․ պլանները փոխվել են
Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն այսօր նիստ պետք է գումարեր՝ դեկտեմնբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու համար։
ՀԱԿ քաղաքական խորհրդի նիստը տեղի է ունեցել, որի ընթացքուըմ որոշվել է չմասնակցել առաջիկա ընտրություններին։ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրուցում նշեց, որ ձեռնպահ կմնա որևէ մեկնաբանություն անելուց․ «Վաղը հաղորդագրություն կլինի, իսկ մինչ այդ այլ բան ասել չեմ կարող»։
Սակայն հարկ է նկատել, որ ՀԱԿ-ն իր նախավերջին նիստի ժամանակ կրկին քվեարկության էր դրել ԱԺ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, որը ստացել է 13 կողմ և 6 դեմ ձայներ։
Ի դեպ՝ դեմ քվեարկածների մեջ էր նաև Արամ Մանուկյանը, որը նախկինում բավականին մեծ ոգևորությամբ էր նշում, որ ՀԱԿ-ը պատրաստվում է մասնակցել ԱԺ ընտրություններին, ավելին՝ նշել էր, որ իրենց շանսերը բավականին բարձր է գնահատում, քանի որ «ասելիք ունեն»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)