Կարլսենն ու Կարուանան չպարզեցին հաղթողին
Սպորտ
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում կայացավ 3-րդ տուրը:
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն այս տուրում մրցում էր սև խաղաքարերով: Այս անգամ էլ պարտիայի 49-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավոր: Այժմ շախմատիստներն ունեն 1,5-ական միավոր:
Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: Հաղթողը կստանա գումարի 60 տոկոսը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում