Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Դատավորը որոշ ժամանակ անց կարող է գայթակղությանը չդիմանալ. օրենքի նոր նախագծի ռիսկերը

Իրավունք

Օրերս դատավորների շրջանում իրարանցում է սկսվել։ Նրանց մոտ մտահոգությունները կապված են ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ, որով փորձ է կատարվում կտրուկ նվազեցնել դատավորի անկախության սոցիալական երաշխիքները: Ըստ նախագծի՝ առաջարկվում է սահմանել կենսաթոշակի առավելագույն շեմ՝ նվազագույն կենսաթոշակի 10-ապատիկի չափով, որը կիրառվելու է նաև դատավորների նկատմամբ։ Դատավորների շրջանում այն զայրույթ է առաջացրել, նունիսկ, որոշ տեղեկությունների համաձայն, գործադուլ անելու ցանկություն առաջացրել։

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը դատավորների կենսաթոշակի նվազեցման, դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ զրուցեց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ։

Ներկայացնելով ստեղծված իրավիճակը՝ Հովհաննիսյանը պարզաբանեց․ «Կենսաթոշակի հետ կապված հարցը  սոցիալական ապահովության  երաշխիքներից է։ Հիմա, իհարկե, բոլորը՝ բանվորը, ուսուցիչը, գիտնականը, ովքեր աշխատում են՝ ունեն կենսաթոշակի իրավունք։ Դատավորն առանձնանում է, քանի որ նա  իշխանության առանձին ճյուղի ներկայացուցիչ է։ Ինչպես բոլորս գիտենք՝ դատավորն անկախ է։ Այդ անկախությունը ստեղծված է և մտածված է բազմադարյա սխալների և փորձերի արդյունքում՝ պետության և հասարակության համար, որովհետև մենք ուզում ենք մեր ունեցած վեճը լուծի մարդ, որն անկախ է բոլոր ազդեցություններից, հետևաբար, հենց հասարակության համար է կարևոր, որ դատավորն անկախ լինի»։

Հայկ Հովհաննիսյանի կարծիքով՝ վերոնշյալ անկախությունն ունի մի քանի կոմպոնենտներ, որոնցից մեկի մեջ մտնում է սոցիալական անկախության երաշխիքը, որովհետև դատավորը, ինչպես մնացած մարդիկ, մտածում է իր ապագայի մասին՝ ի՞նչ կարող է լինել, եթե հիվանդանա, կամ՝ որպես բնության օրենք, ծերանա։

«Ապահովվածության գիտակցությունն ավելի անկախ է դարձնում դատավորին, բայց, օրինակ, դատավորն իր եկամուտներում, ի տարբերություն փաստաբանի՝ սահմանափակված է։ Եվ, ի տարբերություն մյուս մասնագիտությունների՝ դատավորն անընդհատ գտնվում է գայթակղության մեջ։ Հատկապես մեր հասարակությունում, որտեղ սովոր են այլևայլ ճանապարհներով հարցեր լուծել, անընդհատ դատավորին փորձելու են գայթակղել՝ տարբեր ձևերով։ Եթե դատավորը տեսնի, որ իր ապագան ապահովված չէ, կարող է որոշ ժամանակ անց գայթակղությանը չդիմանալ»,- ասաց ԲԴԽ անդամը։

Հարցին՝ հնարավո՞ր է նախագծի առաջ քաշումը ռիսկեր առաջացնի՝ Հովհաննիսյանը նկատեց, որ դա ռիսկեր առաջացրել է առաջին հերթին երիտասարդների շրջանում․ «Այսօր համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 50 ուսանողից մեկն է ցանկանում դառնալ դատավոր։ Փաստ է, որ այսօր դատավորի աշխատանքը գրավիչ չէ»։ 

Հայկ Հովհաննիսյանի կարծիքով, գուցե ֆինանսների պակասն է նման նախագծի առաջ քաշման պատճառը, սակայն զուգահեռներ անցկացնելով այլ պետությունների հետ՝ նշեց, որ դատավորների կենսաթոշակը կազմում է նրանց համախառն աշխատավարձի 70 տոկոսը։ Լուրջ խնդիր է նաև այն, որ դատավորի աշխատավարձը ցածր է․ «Եթե մենք ցանկանում ենք ունենալ անկախ դատարան, մենք պետք է անկախության բոլոր ատրիբուտներով օժտենք»։

Դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում՝ դատավորները պատրաստվում են գործադուլ անել, ԲԴԽ անդամը պատասխանեց․

«Դատավորներն, իհարկե, մեղմ ասած՝ ուրախ չեն այս առիթով։ Սակայն մենք պետք է գնանք դատավոր-հասարակություն հաշտեցմանը։ Ես մի կարգախոս եմ ուզում առաջ քաշել, որը կլինի հեղափոխության հայտնի կարգախոսներից մեկի տրամաբանական շարունակությունը՝ «դատավորը մերն ա»»։

Հայկ Հովհաննիսյանը նաև նկատեց, որ 20-25 տարի դատավորներին խաղի կանոններ են թելադրվել, և երբ դատավորները փորձել են ինչ-որ բան անել՝ պատժվել են սուբյեկտիվ ձևով․ «Այս մարդկանց անընդհատ կշտամբել են, «գլխներին տվել են»»։

Հովհաննիսյանը նաև մտահոգություն հայտնեց, որ այսօր դատավորը հասարակության շրջանում ինքնըստինքյան նշանակում է կոռուպցիայի մեջ թաթախված վիճակ․ «Այս մտայնությունը պետք է հաղթահարել և ես խնդրում եմ՝ հանրությունն ու դատավորները քայլ անեն մեկը մյուսին ընդառաջ։ Կշտամբելով, թոշակ  կրճատելով՝ դժվար թե  անկախ դատական համակարգ կարողանանք կառուցել»,- ամփոփելով՝ նշեց Հայկ Հովհաննիսյանը։

Արմինե Արմենակյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված