«Շիրակ»-ի բաց նամակը ՀՖՖ-ին
Սպորտ
«Շիրակ»-ը բաց նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային.
«Հարգելի պարոն Մելիքբեկյան,
Զերծ մնալու հնարավոր շահարկումներից և հնարավորինս ապահովելու անաչառության սկզբունքը հայկական ֆուտբոլում՝ առաջարկում և հորդորում եմ բարձրագույն խմբի հանդիպումներին մրցավարական անձնակազմ նշանակել՝ հաշվի առնելով, թե մասնակից թիմերը որ քաղաքն են ներկայացնում:
Մասնավորապես, խնդրում եմ «Շիրակ»-ի և երևանյան թիմերի միջև հանդիպմանը չնշանակել մրցավարական անձնակազմ ո՛չ Երևանից, ո՛չ էլ Գյումրիից:
Հարգանքով՝ Արման Սահակյան»,-ասվում է նամակում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)