Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ Քայլը» դաշինքի ընտրական ցուցակում
Քաղաքական
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու հետ կապված նորություն դեռ չունի: Այս մասին նա ասաց քաղաքապետարանում կայացած նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ամեն ինչ հնարավոր է: Այս հարցին դեռ չեմ անդրադարձել, երբ անդրադառնամ, կմեկնաբանեմ: Որոշում դեռ չկա, եթե
լիներ, այդ մասին ձեզ կասեի»,-հավելեց նա:
Փողոցների ավտոկայանատեղիների կարմիր գծերի առնչությամբ քաղաքապետը տեղեկացրեց, որ դրանց հետ կապված մոտեցումները պետք է վերանայել:
«Պետք է տոտալ կերպով վերանայել և գալ մի ընդհանուր հայտարարի, որը ձեռք է տալու մեր Երևանի բնակչներին»,- նշեց Մարությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)