Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար
Սպորտ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների թիմը շարունակում է ելույթներն աշխարհի առաջնությունում:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային Նորայր Հախոյանը դուրս է մնացել բրոնզե մեդալի համար պայքարից: 82 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը կպայքարի բրոնզի համար, քանի որ 1/8 եզրափակչում պարտվել էր Նիկու Սամուելին, իսկ վերջինս դուրս է եկել եզրափակիչ: Արմեն Մելիքյանը (60 կգ) ևս կպայքարի բրոնզե մեդալի համար:
Մինչ այս, պայքարից դուրս էին մնացել Սլավիկ Գալստյանը և Սերյոժա Բերնեցյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)