Ինձ համար աշխարհի չեմպիոն դառնալը երազանքի և նպատակի պես մի բան էր. Սիմոն Մարտիրոսյան
Սպորտ
Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դեռ լիարժեք չի գիտակցում, որ օրեր առաջ դարձել է աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Լրագրողների հետ հանդիպման նա ինքն ասաց այդ մասին:
«Այս տարին, որպես այդպիսին, քիչ դժվարություններ ունեցավ: Նաև վնասվածք չունեցա: Եվրոպայի առաջնության և աշխարհի առաջնության ոսկե մեդալները մեր աշխատանքն են, որ պետք է անենք: Մինչ այս աշխարհի չեմպիոն չէի դարձել, այդ իսկ պատճառով տարին ամենահաջողն էր ինձ համար: Ինձ համար աշխարհի չեմպիոն դառնալը երազանքի և նպատակի պես մի բան էր: Ճիշտն ասած, դեռևս լիարժեք չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ դարձել: Միայն, երբ անցնում են կողքովս, շնորհավորում են ինձ, նոր-նոր հասկանում եմ` ինչ եմ արել»,- շեշտեց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում