Ձեր անունը դրեք Նիկոլ Փաշինյան, իրա մասկեքից հագեք ու գնացեք ժողովրդին խաբելու․ Մենուա Հարությունյան (տեսանյութ)
ՔաղաքականSlaq.am կայքի խմբագիր Մենուա Հարությունյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում է, կարծիք է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը ցանկության դեպքում կարող էր պատգամավորներին ստիպել ընդունել ԸՕ-ն. «Նա մի բան ուզեց՝ արագ գնալ ընտրությունների, որովհետև մայիսին նրա ու իր թիմի ռեյտինգը կտրուկ ընկնելու էր, այդ թաղային հեղինակությունները հիմա սպասարկում են ՔՊ-ին։ Ես առաջարկում եմ բոլորդ անուններդ փոխեք, դրեք Նիկոլ Փաշինյան, իրա մասկեքից հագեք, գնացեք քարոզարշավի, ՔՊ-ն թայֆաբազություն է անում»։
Հարությունյանի խոսքով ՝ քրեաօլիգարխիկ համակարգը, թաղային հեղինակությունները, նախկին հարուստներ՝ մեծ մասամբ ծառայում են ՔՊ-ի շահերին։
«Այդ նույն «քուչի լավ տղաները», թաղային հեղինակությունները հանրապետականների համար պրոբլեմներ են ստեղծելու, որ ավելի խորը մտնեն ՔՊ-ի հետևը, և այս ամենը Փաշինյանը լավ իմանալով, չի փոխել Ընտրական օրենսգիրքը, որովհետև ինքն այդ ռեսուրսն օգտագործելու է իր իշխանության ձևավորման համար»,- ասաց Հարությունյանը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել